Daily Archives: Dec 5, 2014

ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրման հարցի քննարկման պայմաններ դեռ չկան. Վալովայա

ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրման հարցի քննարկման պայմաններ դեռ չկան, ուրբաթ լրագրողներին Երևանում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան։

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցություն է ցուցաբերել Չարենցավանում բնակվող սահմանափակ կարողություններով երեխաներին

ՎՏԲ-Հայաստան բանկն իր բարեգործական գործունեության շրջանակում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ և Ամանորի նախօրեին աջակցություն է ցուցաբերել Չարենցավանի թիվ 6 դպրոցի ներառական խմբի աշակերտներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոր առավելագույն ցուցանիշ է գրանցել` մեկ դոլարի դիմաց 447,86 դրամ

Հայաստանի արժույթի շուկայում դեկտեմբերի 5–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 4–ի ցուցանիշի համեմատ, աճել է 4,03 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 447,86 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը դեկտեմբերի 1–ի դրությամբ կազմել է 79502,3 մլն դրամ

Լեռնային Ղարաբաղում գործող` Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2014թ.–ի դեկտեմբերի 1–ի դրությամբ, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4,2 տոկոսով և կազմել 79502,3 մլն դրամ։

Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչը հաստատել է EFF ծրագրով ՀՀ-ին երկրորդ տրանշի տրամադրումը

ՀՀ–ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը հաստատել է «Ընդլայնված ֆինանսավորում» ծրագրի (EFF) շրջանակներում Հայաստանին վարկի երկրորդ տրանշի տրամադրումը։

Ուրբաթ կայացած առուվաճառքի մեկնարկին ռուբլին էապես աճել է դոլարի և եվրոյի նկատմամբ

Մոսկվայի բորսայում առուվաճառքների բացմանը բարձր տատանողականության պայմաններում և իշխանությունների` արժութային շուկայում սպեկուլյացիաներին խոչընդոտելու վճռականության ֆոնին դոլարի և եվրոյի փոխարժեքները ուրբաթ նվազել են։