Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու բացման արարողությունը տեղի ունեցավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի մոտ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպական ամենամեծ գրողներից մեկի` անգլիացի բանաստեղծ, հայագետ և հայ ժողովրդի բարեկամ, լորդ Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու բացման արարողությունը տեղի ունեցավ նախօրեին Երևանում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի մոտ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հավատարիմ մնալով ավանդույթներին` իր սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում ԲԱՆԿԸ` քանդակագործ Հայկ Թոքմաջյանի հետ, ձեռնամուխ եղավ ևս մեկ մշակութային ծրագրի իրագործմանը:

«Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների սերտացումը և անգլիացի մեծ բանաստեղծի ավանդը հայագիտության մեջ՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ որոշեց լրացնել նման մեծ գործիչի հուշարձանի բացակայությունը: Թեև մեծ գրողի կիսանդրին արդեն մի քանի ամիս է, ինչ պատրաստ է և տեղադրված Է Բայրոնի 1 հասցեով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի պատին, սակայն դրա բացման հանդիսավոր արարողությունը ծրագրված էր լորդ Ջորջ Գորդոն Բայրոնի ծծնդյան տարեդարձի օրը` հունվարի 22-ին», – նշված է հաղորդագրությունում։

Ինչպես նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, այս միջոցառումը գուցե փոքր-իչ ուշացած է, սակայն վաղուց սպասված է։ «Մեր բանկը գտնվում է Բայրոնի փողոցում, սակայն նրան նվիրված որևէ հուշարձան կամ հուշատախտակ փողոցում չկար, և մենք որոշեցինք, որ այդ բացը պետք է լրացնել», – ասաց նա։

Կիսանդրու բացման առիթով ուղերձ էր հղել Ջորջ Գորդոն Բայրոնի ծոռը՝ լորդ Ռոբին Բայրոնը։

«Անտարակույս, մեծագույն խանդավառություն է պատճառում այն հանգամանքը, որ Երևանի կենտրոնում՝ Բայրոնի փողոցում, տեղադրվում է լորդ Բայրոնի կիսանդրին: Ես առաջին անգամ լորդ Բայրոնի հանդեպ հայերի խորին ակնածանքի մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ որոշվել էր 1988թ. երկրաշարժից Գյումրիի տուժած դպրոցը բրիտանական օժանդակությամբ վերակառուցելուց հետո անվանակոչել լորդ Բայրոնի անվան դպրոց: Շնորհավորում եմ այս նախագծում ներգրավված բոլոր մասնակիցներին և լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր հայերին: Անհամբերությամբ ակնկալում եմ տեսնել կիսանդրին Երևան իմ հաջորդ այցելության ժամանակ»,- նշված է ուղերձում:

Ռոբին Բայրոնի ուղերձն ընթերցեց միջոցառման պատվավոր հյուրերից մեկը` Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img