ՀՀ երկու քաղաքացի ներգրավվել են որպես մեղադրյալներ բանկերից մեկից մոտ կես միլիոն դոլար հափշտակելու գործով

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեիում քննվող քրեական գործով պարզվել են բանկից 450.000 ԱՄՆ դոլարի հափշտակության հանգամանքները, երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ X ընկերություններից մեկի տնօրենն ընկերներին ասել է, որ ցանկանում է բանկից վարկ վերցնել բիզնեսի համար:

«Ընկերները տնօրենին ծանոթացրել են Ա.Ղուկասյան անուն-ազգանունով մի անձի հետ, ով, վերցնելով X ընկերության համապատասխան փաստաթղթերը, խոստացել է, որ կկազմակերպի վարկավորումը: Ա.Ղուկասյանը վարկ   «դասավորելու համար» նախնական համաձայնության է եկել բանկերից մեկի վարկային մասնագետ Դ.Մաթևոսյանի հետ` խոստանալով դրական արդյունքի դեպքում նրան տրամադրել  40.000 ԱՄՆ դոլար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում են ՔԿ–ից, բանկի աշխատակից Դ.Մաթևոսյանը, պայմանավորվածության համաձայն, բանկում առկա վարկառու այլ ընկերության փաստաթղթերը տվել է Ա.Ղուկասյանին, ով դրանք ներկայացրել է բանկ:

«Նշված փաստաթղթերի հիման վրա բանկը X ընկերության տնօրենին է հանձնել  450.000 ԱՄՆ դոլարը: Վերջինս այդ գումարից վերցրել է 25.000 ԱՄՆ դոլարը` չիմանալով, որ գրավադրված անշարժ գույքը ձեռք է բերվել կեղծ փաստաթղթերի հիման վրա,  մնացած գումարը փոխանցել է «միջնորդին»՝ Ա.Ղուկասյանին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Քննչական մարմնից նաև նշում են, որ 2013 թվականի փետրվարի 27-ին բանկի աշխատակից  Դ.Մաթևոսյանը միջնորդից մեկ այլ անձի միջոցով որպես մասնաբաժին ստացել է 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 16.360.800 ՀՀ դրամ:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն):

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում, դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:–0– Ա

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img