ՎՏԲ–Հայաստանը Բանկը հեռահար սպասարկման ոլորտի ցուցանիշների աճ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել իր հաճախորդների հեռահար սպասարկման ուղիները և մի շարք ցուցանիշների աճ է գրանցել հեռահար սպասարկման ոլորտում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկում հեռահար սպասարկման ամենաշատ պահանջարկ վայելող ու տարածված ուղին Ինտերնետ-բանկինգն է, որի միջոցով կարելի է շուրջօրյա և աշխարհի ցանկացած կետից քարտային, բանկային հաշիվներով իրականացնել առցանց գործարքներ, ձևակերպել/համալրել ավանդներ, մարել վարկեր, կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, փոխանցումներ բյուջե և այլն:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ-բանկինգ համակարգից օգտվողների քանակը վերջին տարվա ընթացքում համարյա կրկնապատկվել է, իսկ համակարգով կատարվող գործարքների ծավալն աճել է 60%-ով: Ինտերնետ-բանկինգից զատ բանկը զարգացնում է նաև SMS-բանկինգ ծառայությունը, որի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն ճշտելու իրենց քարտային, բանկային հաշիվների մնացորդը, հաշիվներով կատարած գործարքները հաշվի ամեն մուտքի և ելքի վերաբերյալ ստացվող SMS-հաղորդագրությունների միջոցով: Ծառայության միջոցով կարելի է նաև իմանալ արտարժույթի փոխարժեքը, վարկերի մարման օրեր և այլն:

SMS-բանկինգ ծառայությունից օգտվողների թիվը 01.07.2015թ. դրությամբ կազմում է 163.161, ինչը կրկնակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

«Հեռակառավարման գործիքներից ևս մեկն է բանկի բանկոմատային ցանցը: Բանկն  անցյալ տարի ընդլայնեց բանկոմատների ֆունկցիոնալ հնարավարությունները և գործարկեց բանկոմատների միջոցով կոմունալ վճարումների ընդունման ծառայությունը»,– ասվում է հաղորդման մեջ։

Արդյունքում, բանկի բոլոր քրատապաններն ունեն հնարավորություն շուրջօրյա կատարելու կոմունալ վճարումներ բանկի բոլոր բանկոմատների միջոցով անկախ բանկի գործառնական ժամերից:

Բանկային ծառայություններից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով   բանկը համագործակցում է TelCell ընկերության հետ, որի 1200 վճարային տերմինալների միջոցով հաճախորդները կարող են համալրել իրենց քարտային/բանկային/ավանդային հաշիվներն ու մարել վարկերը: Վերջին տարիների ընթացքում նշված միջոցով կատարված գործարքների ծավալը եռապատկվել է:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, բանկն էլ ավելի է պարզեցրել դրամական փոխանցումների ստացման գործընթացը` հաշվի առնելով ՀՀ բանկային շուկայի այդ ոլորտում եղած մեծ պահանջարկը: ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ արագ դրամական փոխանցումներ` Call Center մեկ զանգի միջոցով: Դրա համար բավական է զանգահարել 8787 հեռախոսահամարով, տեղեկացնել փոխանցման կոդը և գումարը կփոխանցվի հաճախորդի ՎՏԲ-Տրանսֆեր քարտին:

Բացի օգտագործման հարմարավետությունից քարտը հնարավորություն է տալիս օգտվելու ստացված գումարի փոխարկման արտոնյալ փոխարժեքից և հետագայում դրամական փոխանցումների պատմության հիման վրա ստանալու վարկ պարզեցված ընթացակարգով:

Բանկում գործում են նաև հեռահար սպասարկման հետևյալ պրոդուկտներն ու ծառայությունները` հեռախոս-բանկինգ`           հաշիվների կառավարման հնարավորություն բանկի Call Center զանգի միջոցով, Բանկոմատի միջոցով քարտից քարտ փոխանցումներ` ՎՏԲ-Հայաստան Բանկի և տեղական բանկերի Visa քարտերին փոխանցում կատարելու հնարավորություն` բանկոմատում մուտքագրելով ստացողի քարտի համարը: Փոխանցումները հասանելի են ամեն օր շուրջօրյա  ռեժիմով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img