ԱՄՆ պատժամիջոցների ցանկում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ընդգրկումը չի ազդի բանկի կայուն գործունեության վրա

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում ս.թ. սեպտեմբերի 1-ին հրապարակված պատժամիջոցների ցանկում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին ընդգրկելը չի ազդի բանկի գործունեության վրա, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Բանկն աշխատում է սովորական ռեժիմով: Թե´ իրավաբանական և թե´ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների բոլոր հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների և վարկատուների առջև բանկի ունեցած պարտավորությունները կատարվում են ժամանակին և լրիվ ծավալով», – նշվում է հաղորդագրության մեջ:

Բանկի մամուլի ծառայությունից նշեցին, որ դրամային և արժութային հաշիվներով հաշվարկները, այդ թվում` VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի քարտերով գործառնությունները իրականացվում են առանց ուշացման և լրիվ ծավալներով: Սովորականի պես իրականացվում է նաև հաճախորդների հաշվարկադրամարկղային սպասարկումը:

2014թ.-ի կեսերին պատժամիջոցներ են սահմանվել ռուսական Գազպրոմբանկի հանդեպ (որին պատկանում է Առէկսիմբանկի բաժնետոմսերի 100%-ը), որոնք սահմանափակում են միայն ամերիկյան ներդրողների համար 2014թ. հուլիսի 16-ից հետո բանկի կողմից տեղաբաշխվող երկարաժամկետ (ավելի քան 90 օր) պարտքային գործիքների հասանելիությունը:

Հինգշաբթի ԱՄՆ Ֆիննախի Օտարերկրյա ակտիվների վերահսկման բաժինը պատժամիջոցներ է սահմանել ռուսական Գազպրոմի, Գազպրոմբանկի մի շարք դուստր ընկերությունների և որոշ ֆիզիկական անձանց հանդեպ: Գազպրոմբանկն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Գազպրոմբանկի խմբի մեջ մտնող բոլոր թվարկված ընկերությունները դե-ֆակտո եղել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում այն պատճառով, որ նրանց կապիտալում Գազպրոմբանկի մասնաբաժինը գերազանցում է 50%-ը:

Այսպիսով, ԱՄՆ Գանձապետարանի վերջին հաղորդագրությունը ոչինչ չի փոխում ո´չ Գազպրոմբանկի, ո´չ էլ վերոնշյալ ընկերությունների գործունեության մեջ, որոնք աշխատում են սովորական ռեժիմով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մայիսի 18–24)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական շուկայում ուշադրության կենտրոնում էին բանկային վերակազմակերպման մեխանիզմները, բանկերի շահաբաժինների հարկային մոդելը, կարգավորող օրակարգը, միջազգային ֆինանսական կառույցների մեկնաբանությունները, ինչպես նաև ֆինանսական գրագիտության զարգացումը

«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին

Հայաստանում հինգերորդ սերնդի բջջային կապի ցանցերի ակտիվ ընդարձակման ֆոնին արձանագրվել է զեղծարարների ակտիվության աճ՝ շահագործելով քաղաքացիների տեխնոլոգիական անտեղյակությունը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի մայիսի 27-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ մայիսի 26-ի համեմատ աճել է 0.31 կետով՝ հասնելով 368.05 դրամի

30 տարի վստահություն, գործընկերություն և ընդհանուր արժեքներ․ Ամերիաբանկի գլխավոր տնօրենը շնորհավորել է «ԱՌԿԱ»–ին հոբելյանի կապակցությամբ

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը շնորհավորել է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը 30–ամյակի կապակցությամբ

Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․29 կետով՝ մինչև 426․98 դրամ, ռուբլին՝ 0․0288 կետով՝ մինչև 5․1746 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img