Fri, 6 March
-1.9 C
Yerevan
USD: 377.59 RUB: 4.82 EUR: 438.31 GEL: 138.06 GBP: 504.01

Հայ երիտասարդ ընտանիքները հիփոթեք կստանան «Արարատբանկից» աննախադեպ ցածր տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկը» աննախադեպ ցածր տոկոսադրույքով հիփոթեք կտրամադրի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» սոցիալական ծրագրի շահառուներին, երեքշաբթի ասաց «Արարատբանկ» ԲԲԸ–ի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։

«Մենք կարևորում ենք այս ծրագիրը, քանի որ այնտեղ բացի բիզնես բաղադրիչից, կա նաև սոցիալական պատասխանատվության բաղադրիչ։ Մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդ մասնագետներին ձեռք բերել բնակարան մատչելի գնով, իսկ Երևանում հայտնվում է նոր բնակելի թաղամաս, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին», – ասաց Օսիպյանը «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի համակարգող, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ համագործակցության հուշագրի ստորագրման ժամանակ։

Օսիպյանի խոսքով, ծրագրի շահառուները կկարողանան հիփոթեք ստանալ ՀՀ դրամով տարեկան 7,95% տոկոսադրույքով, 10–20 տարի մարման ժամկետով, 10–20% կանխավճարի դեպքում։

««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» նախագծի հետ մենք արդեն համագործակցում ենք չորս ծրագրերի շրջանակում։ Նախորդ երեք ծրագրերով «Արարատբանկը» տրամադրել է վարկեր 334 ընտանիքների 4,4 մլրդ դրամ ընդհանուր ծավալով», – ավելացրեց Օսիպյանը։

Քարամյանն իր հերթին նշեց, որ «Արարատբանկի» կողմից առաջարկվող տոկոսադրույքը ամենացածրն է ծրագրի իրականացման ողջ ժամանակաշրջանի ընթացքում։

«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6 մլրդ դրամ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել «Ավան 6» համալիրը Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա նոյեմբերի կեսին։ Նախատեսվում է դրանք ավարտել 2018 թ.–ին», – ասաց Քարամյանն ու ավելացրեց, որ բնակարանները վիճակահանության միջոցով արդեն հատկացվել են շահառուներին։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ում նախատեսվում է մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները ներառել ԱՊՊԱ համակարգում. ՆԳՆ

Առաջարկում ենք մոպեդները, տրիցիկլները և  քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները շարունակել են նվազել. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ նվազել է 0.12 կետով՝ կազմելով 376.88 դրամ

Հայկական բանկերը տնտեսվարող սուբյեկտներին կվերադարձնեն անկանխիկ POS տերմինալներով ավել գանձված միջնորդավճարները

ՀՀ Բանկերի միությունը հայտարարել է, որ անկանխիկ քարտերով գործարքների վճարների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում

Գումար են կորզում. ԿԲ-ն հայտնել է իր անունից կատարված զեղծարարության դեպքերի մասին

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել իր անունից վերջերս կատարված զեղծարարությունների վերաբերյալ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img