Մատչելի հիփոթեք Յունիբանկից կանխավճարը` սկսած 0%

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ /. Յունիբանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ` Երևանի Պարույր Սևակ 51/2 հասցեում գտնվող նորակառույց  բազմաբնակարանշենքում առանց կանխավճարի բնակարան  ձեռքբերելու համար:«Դասական- ՋՍՖ»  վարկը տրամադրվում է 20  տարի մարման ժամկետով և սկսած 9.95% տարեկան տոկոսադրույքով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Վարկը կարելի է ձևակերպել ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով:  Բնակարանը կարելի է ձեռքբերել առանց կանխավճարի կամ մինչև 30%  կանխավճարով` գրավադրելով լրացուցիչ գույք: Եթե կանխավճարը գերազանցում է 30%-ը, ապա լրացուցիչ գրավի կարիք չկա», – նշված է տարածած հաղորդագրությունում:

Դասական- ՋՍՖ»վարկը նախատեսված է կայուն եկամուտ ունեցող, սակայն կանխավճարի համար դեռևս  խնայողություններ չձևավորած անձանց համար:

«Վարկավորման նկատմամբ ճկուն մոտեցումը մեր գլխավոր   առավելություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս  հիփոթեքային վարկավորման շուկայում ապահովել կայուն դիրքեր: Սա  հիանալի առաջարկ է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բարելավել բնակելի  տարածքը` տեղափոխվելով նորակառույց շենք: Ի դեպ` բնակարանը ձեռք է բերվում կառուցապատողից, ուստի  պետությունը կվերադարձնի տոկոսագումարը հաճախորդի կողմից վճարված  եկամտային հարկի գումարից: Վարկի արագ ձևակերպումը ևս  առավելություն է մեր հաճախորդների համար», – նշեց Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն             Ղուկասյանը:

Յունիբանկի հանդեպ հաճախորդների վստահության մասին փաստում են ցուցանիշները` բանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի  քանակը գնալով աճում է:  Այս կիսամյակ Յունիբանկը տրամադրել է 55%-ով ավելի շատ վարկային միջոցներ, քան 2017թ.-ի նույն  ժամանակահատվածում: 2018թ.-ի հունիսի 30-ին Յունիբանկի  հիփոթեքային վարկավորման պորտֆելը կազմել է ավելի քան 11,7 մլրդ  ՀՀ դրամ:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Հայաստանում AI–ը կներդրվի կապիտալի շուկայի գրեթե բոլոր գործընթացներում․ փորձագետ

Հայաստանում AI-ն այսպես թե այնպես կներդրվի գրեթե բոլոր գործընթացներում։ Հարցն ավելի շուտ այն է, թե ինչից սկսել. դա կախված է ֆինանսական կազմակերպությունների կոնկրետ խնդիրներից և ընթացիկ առաջնահերթություններից, կարծում է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img