«Իմ բիզնեսը, Իմ բանկը». գործընկերության իրական ձևաչափ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մեկնարկել է «Իմ բիզնեսը, Իմ բանկը»  արշավը։

Այն էականորեն տարբերվում է ֆինանսական համակարգում եղած նախկին բոլոր լուծումներից։ Բանկն առաջարկում է բիզնեսի կատարելագործման համար նախատեսված լավագույն գործիքների համադրությամբ փաթեթային լուծումներ։ Այստեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Սա գործընկերության նոր ձևաչափ է, որը շարունակությունն է մեր նախկին կատարած քայլերի, և մենք ապագայում էլ շարունակելու ենք այս գործընկերության ճյուղը զարգացնել: Մենք չենք ուզում հանդես գալ միայն որպես ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն և ամեն ինչ անում ենք մեր գործընկերային հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Արշավի շրջանակում ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթը ընդգրկում է մարքեթինգային,  ստրատեգիական, հաշվապահական  խորհրդատվություն, ինչպես նաև էներգաաուդիտ իրականացնելու հնարավորություն։

«Մեր առաջարկի մեխը տոկոսադրույքները չեն, սակայն մեր տոկոսադրույքները շուկայական են», – նշել է Մելքոնյանը՝ շեշտելով, որ բանկն արդեն շուրջ չորս տարի գործընկերներին է մատուցում ոչ ֆինանսական ծառայություններ, ինչը հնարավորություն է ընձեռում զարգացնել  բիզնեսը:

«Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավի միջոցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ավելի է խորացնում փոքր և միջին ձեռնարկությունների հետ երկար տարիների ընթացքում ստեղծած իրական գործընկերային հարաբերությունները։

Տարեսկզբի ուսումնասիրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հաճախորդները բանկը ընկալում են որպես իրենց գործընկեր և բիզնես հենարան, կամ իրենց խոսքով ասված՝ «իմ բանկը»:

«Այդ գաղափարը զարգացնում ենք և՛ փոքր, և՛ միջին բիզնեսի համար, ինչպես նաև մանրածախ բիզնեսի համար: Հետագայում ավելի պետք է խորացնենք մեր գործընկերային հարաբերությունները՝ ավելի ամրապնդելով «իմ բանկի» զգացողությունը մեր գործընկերների մոտ: Միայն բանկ լինելը մեզ բավարար չէ: Պետք է լինենք յուրաքանչյուրի «իմ բանկը»»,- ընդգծում է Մելքոնյանը:

Իրականացվող բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական www.acba.am  կայքէջում, իսկ ոչ ֆինանսական ծառայություններին` ՓՄՁ-ների համար բանկի կողմից հատուկ ստեղծված www.sme.acba.am կայքում։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img