Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./ԱՌԿԱ/. Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում:

Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը:

«Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել ենք ՀՀ դրամով և ԱՄն դոլարով ութ թողարկում, ինչը փաստում է Յունիբանկի պարտատոմսերի նկատմամբ բնակչության հետաքրքրության մասին: Պարտատոմսերը խնայողություններն ավելացնելու շահավետ միջոց են», – նշում է Յունիբանկի Ներդրողների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացման վարչության պետ Մարգարիտա Համբարձումյանը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը, համապատասխան լրացումները և թողարկման պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, դոլարն աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մարտի 19-ի արդյունքներով, մարտի 18-ի համեմատ աճել է 0,11 կետով և կազմել 377,5 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img