Հայաստանի բանկային համակարգը բավակաչափ կապիտալացված է և ունակ է կլանելու ցանկացած ռիսկեր. բանկերի միության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգը բավակաչափ կապիտալացված է և ունակ է կլանելու ցանկացած ռիսկեր և ցնցումներ, չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց Հյաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը:

Ըստ նրա, 2019 թ.-ի 9 ամիսների ընթացքում բանկային համակարգում նկատվում են դրական միտումներ, գրեթե բոլոր ցուցաիշներով նկատվում է աճ:

«Մենք դրական ենք համարում ցուցանիշերը և հույս ունենք, որ նման միտումը կպահպանվի մինչև տարվա վերջ: Արդյունքում կապիտալացման և իրացվելիության առումով կարելի է նշել, որ Հայաստանի բանկային համակարգը բավականաչափ կապիտալացված է և ունակ է կլանելու ցանկացած ռիսկեր և ցնցումներ, ինչը վկայում է հետագա աճի և զարգացման բավարար հիմքերի առկայության մասին», – ասաց Աբրահամյանը:

Նա նշեց նաև, որ համակարգում բարձր են իրացվելիության ցուցանիշները, ինչը վկայում է բիզնեսի և քաղաքացիների վստահության մասին բանկային համակարգի վերաբերյալ, ինչպես նաև տնտեսությունը վստահորեն սպասարկելու ունակության մասին:

Ըստ նրա, այսօրվա դրւթյամբ ռիսկային ակտիվների հարաբերակցությունը ընդհանուր կապիտալի նկատմամբ, ինչը պետք է կազմի 12%, բանկային համակարգում հասնում է 28,9%:

Միաժամանակ նա նշեց, որ բարձր լիկվիդայնության ակտիվների և ընդհանուր ակտիվների հարաբերակցության նվազագույն նորմատիվները կազմում են 32%`  15% պահանջարկի դեպքում:

«Սովորաբար համարվում է, որ Հայաստանի նորմատիվային դաշտն ավելի խիստ է, քան շատ եվրոպական երկրներում: Նշված տվյալները վկայում են, որ անգամ խիստ նորմատիվային դաշտի դեպքում բանկերն ապահովում են ավելի բարձր ցուցանիշներ, քան ներդրված նվազագույն նորմատիվները», – ասաց Աբրահամյանը:

Ըստ նրա, դա նշանակում է, որ բանկային համակարգը կայուն է և պատրաստ ցանկացած սթրեսային իրավիճակների:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերը կիսամյակի արդյունքում ավելացրել են զուտ շահույթը՝ մինչև 219,7 մլրդ դրամ

Ընդ որում, ընթացիկ տարվա II եռամսյակի արդյունքներով բանկային համակարգի շահույթը կազմել է 116,24 միլիարդ դրամ՝ նույն տարվա I եռամսյակի 103,48 միլիարդ դրամի դիմաց, աճը կազմել է 12,32%

Ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան մայիսին աճել է 30,2%-ով. Համաշխարհային բանկ

Ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2026 թ.-ի մայիսին աճել է 30,2%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – July 2026» ամենամսյա ամփոփագրում։

«ՄԼ Ֆեշն»-ը պարտատոմսեր է թողարկում. տեղաբաշխողը՝ «Կուբ Ինվեսթ»

Հայաստանի նորաձևության մանրածախ շուկայում գործող «ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ն հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային թողարկման մասին

Երևանի բյուջեի սեփական եկամուտները հունվար–հունիսին գերակատարվել են 10,3%–ով

Կատարողականը կազմել է 110,3%, գերակատարումը՝ շուրջ 4,6 մլրդ դրամ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2026թ․–ի I եռամսյակի արդյունքներով

Առաջին կիսամյակի արդյունքներով զուտ շահույթի ծավալով առաջատարն Արդշինբանկն է՝ 68.77 միլիարդ դրամ ցուցանիշով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img