Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2019թ.–ի 9 ամսվա արդյունքով

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը 2019թ.–ի 9 ամսվա արդյունքով։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2019թ.–ի հունվար–սեպտեմբերին կազմել է 60,9 մլրդ դրամ` 2018թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 51,7 մլրդ դրամի համեմատ`ավելանալով 18%–ով։ Միաժամանակ հանրապետությունում գործող բոլոր 17 բանկերն աշխատել են շահույթով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, շահույթի ցուցանիշով առաջնորդների հնգյակում են Ամերիաբանկը, Արդշինբանկը, Արմսվիսբանկը, Ինեկոբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ։ Այս բանկերին է բաժին հասնում ողջ բանկային շահույթի 56%–ը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, 9 ամսվա գործունեության արդյունքում ամենաշահութաբեր բանկն Ամերիաբանկն է։ Բանկի զուտ շահույթը կազմել է 8,8 մլրդ դրամ` 2018թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 8,1 մլրդ դրամի համեմատ (8.5%–ի աճ)։

Երկրորդ տեղում Արդշինբանկն է` 8,3 մլրդ դրամի շահույթով` 2018թ.–ի 9 ամսում գրանցված 4,7 մլրդ դրամի համեմատ (76%–ի աճ)։

Երրորդն Արմսվիսբանկն է, որը հաշվետու ժամանակահատվածում գրանցել է 6,5 մլրդ դրամի շահույթ (51, 8%–ի աճ)։

Չորրորդ տեղում Ինեկոբանկն է` 5,2 մլրդ դրամ շահույթով (6,5%–ի անկում)։

Առաջատարների հնգյակը եզրափակում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որի շահույթը 2019թ.–ի 9 ամսում կազմել է 5,1 մլրդ դրամ` 2018թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 5,6 մլրդ դրամի համեմատ (7.7%–ի անկում)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ML Fashion-ի 500 մլն դրամի պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում (ՎԻԴԵՈ)

Հայկական նորաձևության մանրածախ շուկայում գործող «ML FASHION» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում:

Մինչև 1 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում՝ բիզնեսին. Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը

Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է բիզնեսի ֆինանսավորման և վերաֆինանսավորման արտոնյալ պայմաններ.

UATE Expo–ի ավելի քան 763 մլն դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում

Ներդրողները օգոստոսի 31-ից հնարավորություն ունեն մասնակցելու «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին

Cube Invest-ը հայտարարում է 5 մլրդ դրամի դրամային պարտատոմսերի տեղաբաշխման մասին

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 11-ից

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է (ՎԻԴԵՈ)

Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է 120 ռադիո և 45 նոր աուդիոգիդերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img