ՀԲ–ն Հայաստանին լրացուցիչ 7,4մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./ԱՌԿԱ/. «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի 7,4 միլիոն դոլար գումարով լրացուցիչ ֆինանսավորումը,որը հաստատվել է Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների կողմից, կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի հակազդեցությանը կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) և հնարավոր ապագա համավարակներին, այդ թվում՝ դեպքերի վարման և ինտենսիվ թերապիայի հետ կապված հիվանդանոցային կարողություններին։

Ծրագրի աջակցությամբ Հայաստանի կառավարությունը կլրացնի Գեղարքունիքի մարզում Մարտունու բժշկական կենտրոնի շինարարության և սարքավորումներով հագեցման և Վայոց Ձորի մարզում նոր բժշկական կենտրոնի կառուցման և սարքավորումներով հագեցման ֆինանսական ճեղքը։

Առկա են հիվանդանոցային բուժօգնության ապահովման սուր խնդիրներ, հտկապես՝ Վայոց Ձորի մարզում, որտեղ տասնամյակներ շարունակ հիվանդանոցային ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ ներդրումներ չեն կատարվել։ Վայոց Ձորի մարզում համավարակի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կլինիկական վարման համար հիվանդանոցային հզորությունների սահմանափակումներով պայմանավորված՝ ինտեսիվ թերապիա պահանջող դեպքերը տեղափոխվել են շրջակա մարզերի հիվանդանոցներ՝ առաջացնելով ծառայությունների հասանելիության ուշացումներ և մահացության ռիսկի բարձրացում։

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն նշել է, որ Հայաստանի առողջապահական բարեփոխումներին ուղղված ՀԲ աջակցության հիմքում առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման հզորացումն է։

«Ինձ հատկապես գոհացնում է այն, որ ծրագիրը Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզի ավելի քան 137 000 բնակչի կապահովի որակյալ բժշկական օգնությունից օգտվելու հնարավորությամբ։ Մեծ հպարտություն եմ զգում նաև մեր օգնությամբ կառուցված և սարքավորումներով հագեցված մարզային բժշկական կենտրոնների թվի համար՝ ընդհանուր թվով 18 կենտրոն, ինչը Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև երկարատև համագործակցության արդյունքն է», – նշել է նա։

Այս ներդրումները, որոնք հաշվի են առնում համավարակի ընթացքում քաղած դասերը՝ կապված առողջապահական ավելի ներառական համակարգեր ստեղծելու հետ, կնպաստեն առաջիկայում ՀՀ առողջապահության համակարգի դիմակայունության ամրապնդմանը։

7,4 միլիոն դոլար գումարով լրացուցիչ ֆինանսավորումը փոփոխական սպրեդով ՎԶՄԲ վարկ է, որի արտոնյալ ժամկետը 14,5 տարի է, իսկ մարման ընդհանուր ժամկետը՝ 25,5 տարի։ 1992 թ.-ին Համաշխարհային բանկին, իսկ 1993 թ. ՄԶԸ անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները մոտավորապես 2,434,734 միլիոն դոլար են կազմել։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img