ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներին՝ դիպլոմների շնորհման արարողության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը գեղեցիկ հյուրասիրությամբ մասնակցեց Հայաստանի պետական ​​տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շրջանավարտների դիպլոմների շնորհման տոնական արարողությանը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Միջոցառման ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցները խոսեցին թափուր աշխատատեղերի, աշխատանքային պայմանների և կարիերայի զարգացման հնարավորությունների մասին, որոնք երիտասարդ մասնագետներին ներկայացնում է երկրի խոշորագույն բանկերից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն օգնում է ուսանողներին ինքնաբացահայտել և կատարել առաջին քայլը դեպի մասնագիտական ​​կյանք՝ պարբերաբար կազմակերպելով դասընթացներ, սեմինարներ, վարպետաց դասեր, ինտերակտիվ միջոցառումներ բազմաթիվ համալսարանների ուսանողների և ասպիրանտների համար: Մասնագիտական պրակտիկան Բանկում երիտասարդ սերնդին թույլ է տալիս ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք օգնում են նրանց հետագա կարիերայի զարգացման մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսումնական կենտրոնն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի բուհերի հետ` երիտասարդ կադրեր ներգրավելու նպատակով: Երկրի առաջատար բուհերի ավելի քան 600 ուսանողներ տարեկան անցնում են գործնական և նախադիպլոմային պրակտիկա Բանկում, իսկ լավագույն ուսանողները՝ պրակտիկայի արդյունքների հիման վրա, դառնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներ:

Միանալով ՎՏԲ թիմին՝ Դուք ունենում եք մասնագիտական աճի հնարավորություն , գործնականում ծանոթանում եք Բանկի կազմակերպական կառուցվածքին և կորպորատիվ մշակույթին, կիրառում և ամրապնդում եք ուսման ընթացքում ստացված տեսական գիտելիքները ՝ բիզնեսի իրական խնդիրների լուծման շնորհիվ:

Ուսանողներին և բուհերի շրջանավարտներին առաջարկների, կորպորատիվ ուսուցման և ՎՏԲ-Հայաստան Բանկի թափուր հաստիքների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքից` հետևյալ հղմամբ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img