ՎՏԲ -Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել բանկային գործարքներ Upay-ի 42 մասնաճյուղերում

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը՝ մշակելով նորարարական լուծումներ հաճախորդների առավել հարմարավետ սպասարկումն ապահովելու նպատակով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Բանկային գործարքներն իրականացնելը դարձել է ավելի հասանելի և հարմարավետ, քանի որ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն կատարել իրենց գործարքները Upay-ի 42 մասնաճյուղերում՝ տեղակայված ք․ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Upay-ի մասնաճյուղերում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են համալրել քարտային և բանկային հաշիվները, ավանդները, ինչպես նաև մարել վարկային պարտավորությունները՝ կատարելով ինչպես հերթական մարումներ՝ համաձայն վճարման ժամանակացույցի, այնպես էլ վաղաժամկետ մարումներ (տրամադրելով վարկային պայմանագրի համար կամ ծածկագիր): 

Գործարքները կիրականացվեն առցանց․ երկուշաբթիից ուրբաթ օրերին` ժամը 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ն, իսկ մնացած օրերին և ժամերին` հաջորդ աշխատանքային օրը` 09:00-ին: Մեկ օրվա ընթացքում հաճախորդը հնարավորություն ունի կատարել անսահմանափակ թվով գործարքներ: 

Սահմանված են գործարքների կատարման հետևյալ սահմանափակումները․ 

– Գործարքները կարող են կատարվել միայն ՀՀ դրամով: Քարտային հաշիվների համալրման դեպքում, եթե համալրվում է արտարժութային հաշիվը, ՀՀ դրամով մուտքագրված գումարը կփոխարկվի հաճախորդի հաշվին՝ գումարի հաշվեգրման պահին Բանկում անկանխիկ գործարքների համար սահմանված փոխարժեքով:

– Յուրաքանչյուր գործարքի նվազագույն գումարը 1000 ՀՀ դրամ է, առավելագույնը`400 հազար ՀՀ դրամ: 

Վերը նշված բանկային գործառնությունների իրականացման համար Upay ընկերության կողմից սահմանված է ծառայության դիմաց միջնորդավճար: Եթե գործարքի գումարը չի գերազանցում 35 հազ. ՀՀ դրամը, միջնորդավճարը կազմում է 200 ՀՀ դրամ, 35 հազար ՀՀ դրամից ավելի դեպքում՝ գործարքի գումարի 0.6%-ը (ոչ ավելի, քան 1200 ՀՀ դրամ):

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև Upay ընկերության պաշտոնական կայքում կամ զանգահարելով (+374) 11-444-448 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Հայաստանում AI–ը կներդրվի կապիտալի շուկայի գրեթե բոլոր գործընթացներում․ փորձագետ

Հայաստանում AI-ն այսպես թե այնպես կներդրվի գրեթե բոլոր գործընթացներում։ Հարցն ավելի շուտ այն է, թե ինչից սկսել. դա կախված է ֆինանսական կազմակերպությունների կոնկրետ խնդիրներից և ընթացիկ առաջնահերթություններից, կարծում է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img