Պարտատոմսերի 22-րդ թողարկման ծավալը սպառվել է

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. Սույն թվականի ապրիլի 21-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության կողմից թողարկված դոլարային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

«Նախատեսում էինք պարտատոմսերը տեղաբաշխել եռամսյա ժամկետում՝ 2022 թվականի ապրիլի 21-ից մինչև 2022 թվականի հուլիսի 21-ը ներառյալ, սակայն պետք է արձանագրենք, որ պարտատոմսերը տեղաբաշխվել են 8 օրվա ընթացքում, ինչը փաստում է ԱրարատԲանկի հանդեպ ներդրողների զգալի հետաքրքրության և վստահության մասին», – ասել է ԱրարատԲանկի Ներդրումային վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել է 4,75% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ,  25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 27 ամիս շրջանառության ժամկետով, 5,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով 200,000 հատ պարտատոմս։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, դոլարն աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մարտի 19-ի արդյունքներով, մարտի 18-ի համեմատ աճել է 0,11 կետով և կազմել 377,5 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Հայաստանում AI–ը կներդրվի կապիտալի շուկայի գրեթե բոլոր գործընթացներում․ փորձագետ

Հայաստանում AI-ն այսպես թե այնպես կներդրվի գրեթե բոլոր գործընթացներում։ Հարցն ավելի շուտ այն է, թե ինչից սկսել. դա կախված է ֆինանսական կազմակերպությունների կոնկրետ խնդիրներից և ընթացիկ առաջնահերթություններից, կարծում է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img