Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը տեղափոխվել է նոր տարածք

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի «Թիվ 47» երևանյան մասնաճյուղը տեղափոխվել է նոր, ավելի ընդարձակ տարածք: «Թիվ 47» մասնաճյուղի նոր հասցեն է՝ ք. Երևան, Քրիստափորի փողոց, թիվ 2/11 և թիվ 2/12: Մասնաճյուղն իր աշխատանքը նոր հասցեում սկսել է 2022թ.-ի սեպտեմբերի 19-ից, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման ռազմավարության շրջանակում Յունիբանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ոչ միայն մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը, այլև գործող մասնաճյուղերի տարածքների մեծացմանն ու բարեկարգմանը: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից մեկ քայլ հեռավորության վրա մատուցելու իր կողմից որդեգրած սկզբունքը:

«Թիվ 47» մասնաճյուղի նոր տարածքն ունի ընդարձակ սպասարկման սրահ՝ հերթերի կառավարման համակարգով, և վճարային տերմինալ ինքնուրույն սպասարկման համար:
Մասնաճյուղում հաճախորդներին տրամադրվում են բանկային բոլոր ծառայությունները`

  • ավանդների ընդունում,
  • սպառողական և բիզնես վարկավորում,
  • դրամական փոխանցումներ,
  • Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
  • հաշվարկա-դրամարկղային սպասարկում,

ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում, և այլն:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img