Յունիբանկը հայտարարում է բաժնետոմսերի նոր թողարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ն իրականացնում է բաժնետոմսերի նոր թողարկում: Հրապարակային առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել 15 մլն ոչ փաստաթղթային սովորական բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 4.5 մլրդ ՀՀ դրամ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Բաժնետոմսերը ձեռքբերելու համար անհրաժեշտ է այցելել  Յունիբանկի գլխամասային գրասենյակ կամ 54 մասնաճյուղերից մեկը: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 000 200 դրամ:

Բաժնետոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Շուկա ստեղծողն է «Արմբրոկ» ընկերությունը: Բաժնետոմսերի ցուցակումը տեղի կունենա Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը մեծացնում է բաժնետոմսերի գրավչությունը, քանի որ արժեթղթերից ստացված եկամուտը չի հարկվում:  

Բաժնետոմսերի նոր թողարկմամբ՝ Յունիբանկը շարունակում է ժողովրդական բանկ դառնալու իր ռազմավարությունը` ներգրավելով հասարակության լայն շերտերը բանկի կառավարմանը և այդպիսով դարձնելով այն ավելի արդյունավետ և թափանցիկ: Կայուն և վստահելի բանկի բաժնետոմսը խնայողությունների ներդրման ևս մեկ երկարաժամկետ և շահավետ հնարավորություն է:

Այսօր Յունիբանկն ունի ավելի քան 180 բաժնետեր: Յունիբանկի  բաժնետոմսերի սեփականատերերի համար գործում են սպասարկման արտոնյալ պայմաններ. 25% զեղչ սակագնային ծառայությունների համար, ավանդների ավելի բարձր տոկոսադրույք, վարկավորման ավելի շահավետ պայմաններ:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 03.05.2023թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/226Ա որոշման համաձայն: Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագիրը և Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը` բանկի ինտերնետային կայքում`  www.unibank.am

Բաժնետոմսերի հրապարակային առաջարկը ﬔկնարկել է Ազդագրի՝ Կենտրոնական բանկի կողﬕց գրանցմանը հաջորդող 3-րդ աշխատանքային օրը և տևելու է մինչև 22 աշխատանքային օր: Տեղաբաշխումը սկսելու օրը կհրապարակվի բանկի կայքում տեղաբաշխման օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

Ընդհանուր առմամբ, Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 6 թողարկում: 2022թ.-ին Յունիբանկը ճանաչվել է Բաժնետոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով:

2022թ.-ի արդյունքներով Յունիբանկը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և ապահովել մոտ 4.4 մլրդ դրամի շահույթ:
  2022թ.-ին Յունիբանկը սպառողական վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք:

Բանկի private banking-ը՝  Յունիբանկ Պրիվեն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img