ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա։ Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 18% (փաստացի տոկոսադրույք՝ 19,56%), գումարը՝ 100 հազարից մինչև 5 մլն ՀՀ դրամ։ Ծրագրի առաջին փուլում բանկը նախատեսում է ֆինանսավորել հանրապետության ձեռնարկատերերին մինչև 1 մլրդ դրամի չափով, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Նոր պրոդուկտից կարող են օգտվել փոքր բիզնեսի ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում մանրածախ առևտրի, արտադրության և ծառայությունների ոլորտներում: Հիմնական պահանջը դրական վարկային պատմությունն է և գործող վարկի առկայությունն այլ բանկում: Միջոցները կարելի է ուղղել ընթացիկ գործունեություն վարելուն, պարտավորությունները մարելուն և այլ բիզնես նպատակների լուծմանը: Վարկը տրամադրվում է 48 ամիս ժամկետով: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 2 ժամվա ընթացքում։                          

«Փոքր բիզնեսը բանկի աշխատանքի ստրատեգիկ ուղղություններից է, և մեզ համար կարևոր է՝ մնալ վստահելի ֆինանսական գործընկեր այս սեգմենտի հաճախորդների համար: Այդ պատճառով մենք որոշում կայացրեցինք վերջիններիս համար ավելի պարզ ձևակերպմամբ պրոդուկտ մեկնարկել՝ առանց գրավի և լրացուցիչ ֆինանսական վերլուծության։ Կարևոր առավելություն կլինի ձևակերպման արագությունը. որոշումը կայացվում է ընդամենը 2 ժամում։ Ծրագրի սկզբնական փուլում նախատեսում ենք վերջինիս շրջանակներում ապահովել մոտ 1 մլրդ դրամի վարկային պորտֆել»,- մեկնաբանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը։  

Վարկի պայմանների մասին տեղեկանալ, ինչպես նաև հայտ ներկայացնել կարող եք Բանկի կայքում, կամ հանրապետության տարածքում գտնվող ցանկացած մասնաճյուղում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img