Sat, 7 March
2.1 C
Yerevan
USD: 377.31 RUB: 4.78 EUR: 436.81 GEL: 138.21 GBP: 503.37

Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակով

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./ԱՌԿԱ/. 2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գործող վարկերի քանակով Յունիբանկը շուկայի առաջատարն է, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Սպառողական և բիզնես վարկավորումը միշտ եղել են Յունիբանկի առաջնահերթ ուղղություններից: Բանկային ֆինանսավորման հասանելիությունը կարևոր դեր ունի տնտեսության զարգացման տեմպերը պահելու, սպառման դինամիկայի և ՀՆԱ-ի աճի համար: Լայնամասշտաբ վարկավորումը մեծացնում է ապրանքների նկատմամբ պահանջարկը՝  խթանելով դրանց արտադրություն ու վաճառքները և դրանով իսկ նպաստելով երկրի տնտեսական աճին։

Օգտվելով բանկի ծառայություններից՝ որպես ֆինանսական օգնականի, մարդիկ կարողանում են արագ լուծել կրթության, առողջության և այլ անհետաձգելի կարիքների համար անհրաժեշտ դրամական միջոցների խնդիրը, ինչպես նաև ձեռքբերել անհրաժեշտ ապրանքները: Վարկավորման գործընթացը հաճախորդների համար էլ ավելի հարմար դարձնելու նպատակով Յունիբանկը զգալիորեն ընդլայնել է գործընկերային ցանցը: Ապառիկ գնումներ կարելի է կատարել բանկի գործընկեր ավելի քան 1300 խանութ-սրահներում հաշված րոպեների ընթացքում: Վարկի հաստատումն իրականացվում է արհեստական բանականության հիման վրա կառուցված համակարգով՝ բացառելով մարդկային գործոնը:

Յունիբանկը բավականին ակտիվ աշխատում է նաև հիփոթեքային վարկավորման  ուղղությամբ՝  նպատակ ունենալով անշարժ գույքի ձեռքբերումը հնարավորինս մատչելի դարձնել հաճախորդների համար: Այս տարի Յունիբանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի քանակը և ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 3 անգամ: Առաջնային շուկայում բանկն առաջարկում է ՀՀ դրամով հիփոթեքային վարկեր 10,9% տարեկան տոկոսադրույքով և ընդամենը 10% կանխավճարով:

Յունիբանկը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել նաև փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը: Ժամանակակից պայմաններում բիզնեսի լուրջ զարգացումն առանց վարկավորման գրեթե անհնար է։ ՓՄՁ-ներին մատչելի ռեսուրսներն անհրաժեշտ են կապիտալ ներդրումների, շրջանառու միջոցների համալրման, տրանսպորտի ձեռքբերման, արտադրության արդիականացման կամ ընթացիկ ծախսերի համար: Վարկային միջոցների շնորհիվ ապահովվում է արտադրական գործընթացների և վաճառքների շարունակականությունը,  բարձրանում է ձեռնարկության արդյունավետությունն ու մրցունակությունը:

Յունիբանկում բիզնես վարկ կարելի է ձևակերպել եվրոյով սկսած 5% տարեկան տոկոսադրույքից: Վարկը կտրամադրվի մինչև 5 տարի ժամկետով: Առկա է նաև արտոնյալ ժամկետ՝ մինչև 12 ամիս, որի ընթացքում կարելի է վճարել միայն տոկոսագումարը:  

Փոքր բիզնեսին աջակցելու համար բանկն առաջարկում է «Միկրո էքսպրես» բիզնես վարկ, որի հիմնական առավելություններն են հաստատման գործընթացի ավտոմատացումը և գրավի պահանջի բացակայությունը: Իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման համար Յունիբանկը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ կնքել է համագործակցության պայմանագիր Տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում վարկեր և ֆինանսական լիզինգ ևս տրամադրելու համար:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 23 – մարտի 1)

Անցած շաբաթը Հայաստանի ֆինանսական շուկայում բավականին ակտիվ էր և ներառում էր ֆինանսական կայունության ռիսկերի միջազգային գնահատականի հրապարակումը, վարկային կազմակերպությունների տարեկան ցուցանիշների բացահայտումը և AMX-ում պարտքային հատվածի զարգացումը

Վաղվանից 10 հազար թոշակառուի տվյալներ ինքնաշխատ եղանակով կբաշխվեն 4 բանկերի միջև․ նախարար

Նախարարը հայտնեց, որ համաձայնագրերն արդեն կնքված են 4 բանկի հետ, և շուտով կսկսվի առաքումների գործընթացը

Գումար են կորզում. ԿԲ-ն հայտնել է իր անունից կատարված զեղծարարության դեպքերի մասին

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել իր անունից վերջերս կատարված զեղծարարությունների վերաբերյալ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img