ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր նոր գլխամասային գրասենյակը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը տեղափոխվել է նոր շենք, հաղորդում է ՎՏԲ–Հաըաստանի Բանկի մամուլի ծառայությունը:

5 հազար քառակուսի մետր տարածքում բանկի 400 աշխատակիցներն աշխատում են բիզնեսի բոլոր ուղղություններով, ինչը նոր գրասենյակը դարձնում է ամենախոշորը բանկի ցանցում:

Բացի այդ, առաջին հարկում գործում է հաճախորդների ինքնասպասարկման 24/7 գոտի՝ երկու բանկոմատներով և վճարային տերմինալով:

8 հարկ զբաղեցնող նոր գրասենյակը նախագծված է լոֆթ ոճով և հագեցած է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաներով։ Գործնական քննարկումների համար նախատեսված են հարմարավետ հանդիպումների սենյակներ և աշխատակիցների համար հանգստի գոտիներ՝ ներառյալ բացօթյա պատշգամբ:

«Մեր նոր գրասենյակի բացումը բանկին թույլ տվեց հրաժարվել վարձակալած անշարժ գույքից և տեղափոխել  գլխամասային գրասենյակը Երևան քաղաքի կենտրոնից հեռու՝ ավելի հանգիստ և կանաչապատ տարածք: Նոր գրասենյակի շենքի կոնցեպտն այնպիսին է, որպեսզի յուրաքանչյուր աշխատակցին առավելագույն հարմարավետություն ապահովի։ Մեր բանկի թիմային աշխատանքի հաջողությունը հարմարավետ պայմանների ստեղծումն է ինչպես գործնական հանդիպումների, այնպես էլ անձնակազմի հանգիստն ապահովելու համար: Գրասենյակային տարածքի ձևավորման ընթացքում մենք առաջնորդվել ենք այս երկու սկզբունքների միջև հավասարակշռություն պահպանելով»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում՝ Մանանդյան 33/3 հասցեում։ Առաջին հարկում գործում է 24/7 ինքնասպասարկման գոտի՝ որտեղ տեղադրված են 2 բանկոմատներ և վճարային տերմինալ, որը թույլ է տալիս կատարել բանկային գործարքներ՝ առանց պլաստիկ քարտի կիրառության։

ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն մասնակցում է պետական ​​առանցքային ծրագրերին, ինչպես նաև նորարարական լուծումների մեկնարկներին՝ երկրի ողջ ֆինանսական շուկայի զարգացման համար: Բանկի շահույթը 2023թ․ 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,6 անգամ։ Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի վերջում բանկի կորպորատիվ հաճախորդների թիվը կազմել է ավելի քան 11 հազար, իսկ մանրածախ հաճախորդների թիվը գերազանցել է 380 հազարը: Այսօր բանկի հաճախորդներին հասանելի են ավելի քան 50 մասնաճյուղեր, ավելի քան 200 բանկոմատներ և մոտ 50 վճարային տերմինալներ։ ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img