Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./ԱՌԿԱ/. Moody’s Investors Service միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի Վարկունակության բազային գնահատականը (ՎԲԳ) b2-ից b1 և վերահաստատել Բանկի երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Գործակալությունը բարելավել է նաև երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշին տրված հեռանկարը՝ այն սահմանելով «կայուն»:Ըստ գործակալության, Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշին տրված կայուն հեռանկարը ցույց է տալիս, որ Բանկը կպահպանի իր հիմնարար ցուցանիշների կայունությունն առաջիկա 12-18 ամսվա ընթացքում:

Այս կապակցությամբ Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը նշում է. «Moody’s միջազգային հեղինակավոր գործակալության կողմից Կոնվերս Բանկի ՎԲԳ և երկարաժամկետ ավանդների հեռանկարի բարելավումը վկայում է Բանկի ակտիվների որակի բարելավման և կապիտալի կայունության, ինչպես նաև բանկային համակարգի համար նոր մարտահրավերներով լի այս շրջանում Կոնվերս Բանկի կողմից իրականացվող միջոցառումների և աշխատանքների արդյունավետության մասին: Վստահեցնում ենք, որ Բանկի ֆինանսական կայունության ամրապնդման, իրացվելիության մակարդակի բարձրացման, Բանկի ակտիվների բարձր որակի ապահովումը մեր ամենօրյա աշխատանքն է»:

Moody’s-ի հրապարակման մեջ նշվում է նաև, որ Կոնվերս Բանկի Վարկունակության բազային գնահատականի և ճշգրտված ՎԲԳ-ի բարելավումը b2-ից b1-ի պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում Բանկի կապիտալի համարժեքության, շահութաբերության և իրացվելիության ցուցանիշների բարելավմամբ: Նշված գնահատականի վերանայումը հիմք է հանդիսացել նաև Բանկի Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի վարկանիշի՝ B1-ից Ba3 և Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի գնահատականի՝ B1(cr)-ից Ba3(cr) մակարդակի բարձրացնելու համար:

Moody’s-ի հրապարակումն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img