Ակբա բանկը կառուցապատման վարկեր կտրամադրի սահմանամերձ գոտիներում

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը մեկնարկել է սահմանամերձ բնակավայրերում կառուցապատման սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024թթ. ծրագրի» շրջանակում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Վարկավորումից կարող են օգտվելՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն։

Վարկավորումից օգտվելու այլ պայմաններն են՝

  • Նվազագույն գումար՝ 1.000.000 ՀՀ դրամ
  • Առավելագույն գումար՝ 16.000.000 ՀՀ դրամ
  • Ժամկետը՝ 120 ամիս
  • Տարեկան անվանական տոկոսադրույք` (հաստատուն ամիսների թիվ՝ 12 ամիս) 13%

Սուբսիդավորման պայմաններն են՝

  • Մայր գումարի գծով սուբսիդավորում – ամսական ոչ ավել քան 277.000 ՀՀ դրամ, իսկ վարկի գործողության ողջ ընթացքում՝ 16,000,000 ՀՀ դրամ,
  • Վարկի տոկոսագումարի գծով սուբսիդավորում – 13%, ամսական ոչ ավել, քան 203,000 ՀՀ դրամ, իսկ վարկի գործողության ողջ ընթացքում ոչ ավել, քան 12,668,000 ՀՀ դրամ։

Վարկավորման վերաբերյալ մնացյալ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Ծրագրի շրջանակում սուբսիդավորման ենթակա են միայն ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տան կառուցապատում իրականացնելու նպատակով տրամադրված վարկերը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img