Byblos FlexiPOS. Անհպում վճարումներ ընդունող նոր հավելված բիզնեսի համար

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./ԱՌԿԱ/. Բիբլոս Բանկ Արմենիան բիզնեսին է ներկայացնում անհպում անկանխիկ վճարումներ ընդունող իր նոր հավելվածը՝ Byblos FlexiPOS-ը, հաղորդում է Բիբլոս բանկ Արմենիայի մամուլի ծառայությունը։

Byblos FlexiPOS-ը հարմար գործիք է, որը ներբեռնելուց հետո իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են իրենց սմարթֆոնն օգտագործել որպես POS տերմինալ, ստանալ վճարումներ և կատարել այլ գործարքներ։

Ծառայությունը կարելի է ակտիվացնել NFC տեխնոլոգիայով ու ինտերնետին հասանելիությամբ Android սմարթֆոններում։ Այն նախատեսված է անհպում քարտերից, ինչպես նաև Apple Pay, Google Pay և այլ թվային դրամապանակներից վճարումներ ընդունելու համար:

Ներբեռնելուց հետո հավելված կարելի է մուտք գործել էլեկտրոնային հասցեին ուղարկված գաղտնաբառով, իսկ հաճախորդները կարող են կատարել անհպում վճարումներ՝ սմարթֆոնին իրենց քարտը կամ հեռախոսը մոտեցնելով։

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը: Բանկը հիմնադրվել է 2007 թվականի դեկտեմբերին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img