Արտերկրից Հայաստան կատարված ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն առաջին կիսամյակում կազմել են մոտ 3մլրդ դոլար, աճը՝ 1,5 անգամ

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումները 2023թ.-ի հունվար-հունիսին գերազանցել են 2,9մլրդ դրամը, նշվում է ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ:

Միաժամանակ 2022թ.-ի առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել է մոտ 1,9մլրդ դոլար, գրանցվել է 1,52 անգամյա աճ:

2023 թվականի հունվարին արտերկրից Հայաստան անդրսահմանային փոխանցումների ծավալը կազմել է 386,1 մլն դոլար (2022 թ. հունվարին՝ 127,9 մլն դոլար), փետրվարին՝ 713,9 մլն դոլար (նախորդ տարվա փետրվարին՝ 180,1 մլն դոլար), իսկ մարտին՝ 482,4 մլն դոլար (2022 թվականի մարտի՝ն 252,6 մլն դոլար), ապրիլին՝ 462,6 միլիոն դոլար (299,5 միլիոն դոլար՝ մեկ տարի առաջ ապրիլին), մայիսին՝ 435,4 միլիոն դոլար (412,1 դոլար՝ անցած մայիսին), հունիսին՝ 444,6 միլիոն դոլար (2022 թվականի հունիսին՝ 567,7 դոլար):

Ռուսաստանի Դաշնությունից փոխանցումներն այս տարվա վեց ամիսներին կազմել են 2,1 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1,1 մլրդ դոլարի դիմաց՝ ավելանալով գրեթե երկու անգամ։ ԱՄՆ-ից Հայաստան կատարված փոխանցումները նվազել են, 2023 թվականի հունվար-հունիսին դրանց ծավալը կազմել է մոտ 309 մլն դոլար՝ նախորդ տարվա առաջին կիսամյակում գրանցված 318,7 մլն դոլարի դիմաց։

Միաժամանակ, ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների ծավալն այս տարվա առաջին կիսամյակում գերազանցել է 2 մլրդ դոլարը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 1,2 մլրդ դոլար։

2023 թվականի հունվարին Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների ծավալը կազմել է 215,9 մլն դոլար (2022 թվականի հունվարին՝ 87,4 մլն դոլար), փետրվարին՝ 381,8 մլն դոլար (նախորդ տարվա փետրվարին՝ 124 մլն դոլար), իսկ մարտին՝ 431,6 մլն դոլար (2022թ. մարտին՝ 158,9 մլն դոլար), ապրիլին՝ 296,1 մլն դոլար (132,9 մլն դոլար՝ մեկ տարի առաջ ապրիլին), մայիսին՝ 387,9 մլն դոլար (նախորդ տարվա մայիսին՝ 143մլն դոլար), հունիսին՝ 314,2 մլն դոլար (2022 թ. հունիսին՝ 229,8մլն դոլար)։

Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն կատարված փոխանցումներն այս տարվա հունվար-հունիսին կազմել են 342,7 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված մոտ 199 մլն դոլարի դիմաց, իսկ Հայաստանից ԱՄՆ՝ 221,2 մլն դոլար՝ 131,1 մլն դոլարի դիմաց։

Այսպիսով, մաքուր ներհոսքը առաջին կիսամյակում կազմել է 897,7 մլն դոլար՝ 2022 թվականի հունվար-հունիսին գրանցված 993,9 մլն դոլարի դիմաց։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img