10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությամբ ու Շվեդիայի աջակցությամբ ներգրավել է 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամի ֆինանսական միջոցներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Ներգրավված միջոցներն Ակբա բանկը կուղղի Հայաստանում կին ձեռներեցների ֆինանսավորմանը։ Ակբան ֆինանսավորումը ներգրավել է «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում:

Եվրամիության և ՎԶԵԲ-ի հետ այս նախաձեռնությունը Հայաստանում էլ ավելի կզարգացնի փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնց ղեկավարները կանայք են։ Տեղական արժույթով վարկավորման առանցքում են լինելու հատկապես գյուղական վայրերում գործող բիզնեսները։

«Նոր ռեսուրսները հնարավորություն են տալու կանանց, որպեսզի նրանք ավելի ակտիվ ու համարձակ լինեն բիզնես նախաձեռնությունների մեջ։ Ակբա բանկն արդեն զգալի ձեռքբերումներ ունի կանանց բիզնես գործունեության վարկավորման մեջ. կանայք բավականին ակտիվ դեր ունեն տնտեսության փոքր ու միջին հատվածի գործունեության շրջանակում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբա բանկի հետ մեր երկարատև համագործակցության արդյունքում արդեն մի շարք ծրագրեր ենք իրականացրել։  Ստորագրված վարկը տրամադրվելու է երկու փուլով․ առաջին փուլում կտրամադրվի 6 միլիոնը, մնացած 4-ը կտրամադրվի հաջորդ տարի։  ԵՄ-ն մեզ համար ապահովել է լրացուցիչ ֆինանսավորում՝ երաշխիքների տեսքով, որոնք Ակբայի հետ ստորագրված մեր վարկը մատչելի են դարձնում։ Սա բազմակողմանի շահավետ ծրագիր է։ Ակբան ունի հաճախորդների լավ պորտֆոլիո. մենք շատ ուրախ ենք Ակբային աջակցելու համար»,- նշել է ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանային ղեկավար Ալկիս Վրյենիոս Դրակինոսը։

Ակբա բանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2003 թվականից։ ՎԶԵԲ-ը մինչև օրս Հայաստանում 207 ծրագրում ներդրել է ավելի քան 2 միլիարդ եվրո՝ աջակցելով  մասնավոր հատվածի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img