ArCa–ի նոր քարտերում կհայտնվեն NFC չիպեր․ ԿԲ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն ասաց, որ մի շարք միջոցառումներ են իրականացվում ArCa ազգային վճարային համակարգի քարտերի գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, հունվարից բոլոր քարտերը կթողարկվեն NFC չիպերով, որոնք թույլ կտան անհպում վճարումներ կատարել։

 «Դա փոքր մանրուք է, բայց փորձը ցույց է տալիս, որ դա շատ բան է փոխում», – ասաց նա:

Խաչատրյանը նաև հույս հայտնեց, որ շուտով հնարավոր կլինի ArCa քարտերը կցել Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների NFC չիպերին։ Սա նշանակում է, որ օգտատերերը կկարողանան օգտվել Google Pay էլեկտրոնային վճարային համակարգից։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img