Ֆոնդային շուկա ընկերությունների մուտքի խրախուսումն ինքնանպատակ չէ ՀՀ ԿԲ–ի համար, փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․/ԱՌԿԱ/․  Ֆոնդային շուկա ընկերությունների մուտքի խրախուսումն ինքնանպատակ չէ կարգավորչի համար, հայտարարեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը։

«Մենք ունենք մեծ թվով մանր և խոշոր կարգավորող խրախուսումներ կապիտալի շուկայի համար։ Չենք ուզում խանգարել, ուզում ենք օգնել կապիտալի շուկային, բայց ԿԲ–ի համար դա ինքնանպատակ չէ, որպեսզի ֆինանսական միջնորդությունը տեղի ունենա հենց կապիտալի շուկայի միջոցով։ Կապիտալի շուկան և նրա մասնակիցները պետք է դրանով զբաղվեն, և եթե կան դրան խանգարող կոնկրետ կարգավորումներ, մենք ականջալուր կլինենք։ Բայց կարգավորչից չարժե սպասել նման կոնկրետ քաղաքականության», – ասաց նա հինգշաբթի Cbonds–ի կողմից կազմակերպված Capital Markets Armenia II կոնֆերանսի ընթացքում՝ պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, կարգավորիչը մտադիր չէ՞ հետևել կառավարության օրինակին ֆոնդային շուկա ընկերությունների մուտքը խթանելու հարցում։

Կառավարության կողմից ֆոնդային շուկա ընկերությունների մուտքը խթանելու մասին

ՀՀ կառավարությունը 2023թ․–ի հուլիսին որոշում է ընդունել սուբսիդավորել ընկերությունները, որոնք կորոշեն արժեթղթերը ներկայացնել Հայկական ֆոնդային բորսա՝ ֆինանսների ներգրավման համար հնարավորություններ ստեղծելու նպատակով, ընդ որում՝ ոչ միայն բանկերից, այլև բաժնետոմսերի և պարտատոմսերի տեղաբաշխումից։

Կապիտալի շուկայի զարգացման համար կառավարությունը պատրաստվում է սուբսիդավորել բորսա դուրս գալու հետ կեպված ծախսերը, այդ թվում՝ ընկերության ցուցակման, ինչպես նաև արժեթղթերի թողարկման և դրանց տեղաբաշխման ծախսերը։ Սուբսիդավորում կտրամադրվի հայկական դրամով պարտատոմսերի թողարկման ժամանակ, առնվազն 36 ամիս մարման ժամկետով։

Բորսայում պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և ցուցակման ժամանակ ընկերությունը կկարողանա ստանալ տեղաբաշխման անվանական ծավալի 2%–ի չափով սուբսիդավորում, բայց ոչ ավել, քան 30մլն դրամ։

Բաժնետոմսեր թողարկելիս կսուբսիդավորվի ծախսերի 80%–ը (աուդիտի և թողարկման, տեղաբաշխման և ցուցակման հետ կապված ծառայությունների ծախսերը)։ Միաժամանակ յուրաքանչյուր ընկերությունը կկարողանա ստանալ աջակցություն միայն մեկ անգամ։  

Ընկերություններին, որոնց ցանկանում են ստանալ միջազգային վարկային վարկանիշ, պետությունը կվճարի միջազգային վարկանիշային կազմակերպության ծառայությունների 50%–ը։ Իհարկե միայն մեկ տարվա ընթացքում։ Միաժամանակ, եթե ընկերությունն արժեթղթերը ներկայացնի Հայաստանի ֆոնդային բորսայում, առավելագույն սուբսիդավորումը կավելանա՝ հասնելով 80%–ի։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախնական գնահատմամբ, աջակցության նախագիծը թույլ կտա ընկերություններին ներգրավել շատ ավելի մեծ ծավալի միջոցներ։ Առաջին երեք տարում աջակցության ծավալը կկազմի մոտ 10,65մլրդ դրամ, ինչի արդյունքում բաժնետոմսերի և պարտատոսմերի նոր թողարկումները կկազմեն 97,5մլրդ դրամ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հանրապետության 35-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ

Հայաստանի պետական պարտքն առաջին կիսամյակում կազմել է 5,1 տրլն դրամ, անկումը՝ 3,5%․ Ֆիննախ

Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5,12 տրլն դրամ՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 5,30 տրլն դրամի համեմատ, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Օգոստոսին կապիտալիզացիան գերազանցել է 356 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026 թվականի օգոստոսին գերազանցել է 356.2 մլրդ դրամը, հայտնել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունից

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img