ԱԶԲ–ի և Զարգացման ֆրանսիական գործակալության հետ կապիտալի շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) համատեղ առաքելության հետ, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի հետ համատեղ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Կապիտալի շուկայի զարգացման ծրագրին։

Կողմերը կարևորել են կապիտալի շուկայի զարգացմանը միտված նախաձեռնությունների շարունակական իրականացումը։

Ասիական զարգացման բանկի մասին

Ասիական զարգացման բանկը Հայաստանի հետ իր համագործակցության սկզբից՝ 2005թ․–ից, երկրի տնտեսության մեջ կատարել է 1,9մլն դոլարի ներդրում։ ԱԶԲ–ն նպատակաուղղված է բարգավաճմանը, ներառականությանն ու կայունությանը Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ միաժամանակ գործադրելով հետևողական ջանքեր, որոնք ուղղված են ծայրահեղ աղքատության վերացմանը։ ԱԶԲ–ն հիմնադրվել է 1966թ․–ին, կառույցում ներառված է 68 անդամ երկիր, որոնցից 49–ը՝ այդ տարածաշրջանից։региона.

Զարգացման ֆրանսիական գործակալության մասին

AFD գործակալությունը (Agence Française de Developpement) Հայաստանում ներկա է 2013 թվականից՝ մասնակցելով նախագծերի, որոնք նպաստում են կլիմայի փոփոխության դեմ պայքարին, արդար և ներառական անցմանը։ Կազմակերպությունը գործում է բնական ռեսուրսների կայուն կառավարման և պահպանման ոլորտում (ոռոգում, անտառներ), քաղաքային ենթակառուցվածքներում (տրանսպորտ, ջրամատակարարում, թափոնների կառավարում, աղտոտման վերահսկում), էներգետիկ անցման ոլորտում (էներգիայի վերականգնվող աղբյուրներ, էներգաարդյունավետություն և էներգետիկ ոլորտի բարեփոխումներ), պետական ​​ֆինանսների կառավարման ոլորտում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img