Դոլարի նկատմամբ դրամի միջին տարեկան փոխարժեքը 2025թ․–ին կանխատեսվում է 402 դրամի սահմանում․ ԵԱԶԲ

ԱԼՄԱԹԻ (Ղազախստան), 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականին դրամի արժեքը փոքր-ինչ կնվազի, դոլարի նկատմամբ դրամի միջին տարեկան փոխարժեքը 2025 թվականին կանխատեսվում է 402 դրամ, ասվում է բանկի 2025–2027թթ․–ի մակրոտնտեսական կանխատեսման մեջ։

«Հայկական դրամի աստիճանական չափավոր թուլացում ընթացիկ տարվա համեմատ տեղի կունենա դրամի շուկայում տոկոսադրույքների նվազման և տնտեսության աճի տեմպերի դանդաղման ֆոնին։ Բացի այդ, դրամի փոխարժեքի դինամիկայի վրա նաև կազդի ներկրման աճը ներքին սպառողական և ներդրումային պահանջարկի ամրապնդման պայմաններում», – նշվում է զեկույցում։

Նշվում է, որ 2024 թվականի կրճատումից հետո զուտ տրանսֆերտների ներհոսքի վերականգնումը և զբոսաշրջության կայուն ակտիվությունը կաջակցեն ազգային արժույթին:

«2026-2027 թթ․–ին միջին տարեկան փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կկազմի մոտ 406 դրամ»,- կանխատեսում են բանկի վերլուծաբանները։

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 389 դրամ, ինչը 3,4%-ով ցածր է 2023 թվականի նոյեմբերի նույն ցուցանիշից ($1 – 402,5 դրամ):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img