Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/.  Կոնվերս Բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հայտարարում են համագործակցության մասին, որն ուղղված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացմանը: Համագործակցության շրջանակում IFC-ն Կոնվերս Բանկին կտրամադրի երաշխիք՝ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պորտֆելի վերադարձելիության ռիսկը 50%-ով չեզոքացնելու համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Կոնվերս Բանկն առաջին ֆինանսական կառույցներից մեկն է Հայաստանում, ում հետ IFC-ին համագործակցում է ՀՀ-ում ֆինանսական այս գործիքը ներդնելու հարցում:

Փոքր և միջին ձեռնարկությունները տնտեսական աճի, նորարարության և զբաղվածության հիմնական շարժիչ ուժերն են Հայաստանում և ապահովում են աշխատատեղերի գերակշռող մասը: Սակայն նրանք բախվում են 1.1 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորման պակասի հետ, այդ թվում պայմանավորված այնպիսի մարտահրավերներով, ինչպիսիք են գրավի և ֆինանսական սահմանափակ հնարավորությունները:

«Մենք մեկնարկում ենք համագործակցություն Կոնվերս Բանկի հետ՝ լրացնելու համար Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման պակասը։ Այս համագործակցությունը հանդիսանում է ռիսկերի փոխհատուցման` IFC-ի առաջին գործիքներից մեկը երկրում: Այն նպատակ ունի աջակցել այդ բիզնեսներին, այդ թվում՝ կանանց կողմից կառավարվող ձեռնարկություններին և գյուղատնտեսության ոլորտին՝ խթանելով կայուն աճն և նորարարությունը», – նշել է Մարսելո Կաստեժանոսը՝ Եվրոպայում IFC-ի ֆինանսական հաստատությունների խմբի տարածաշրջանային գլխավոր մենեջերը։

IFC-ի երաշխիքով ապահովված պորտֆելի 75%-ը ուղղվելու է վարկառուների թիրախային խմբերի ֆինանսավորմանը, ինչպիսիք են կանանց կողմից տնօրինվող ձեռնարկությունները, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտներում կամ գյուղական համայնքներում գործող ՓՄՁ-ները, ինչպես նաև էներգաարդյունավետ ծրագրերի իրականացումը:

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն իր խոսքում նշեց. «Ուրախ ենք հայտնել այս նորարարական ծրագրի շրջանակում IFC-ի հետ մեր համագործակցության մեկնարկի մասին: Սա կարևոր քայլ է՝ ուղղված Հայաստանի փոքր և միջին բիզնեսի համար ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնմանը՝ նպաստելով վերջիններիս կայուն զարգացմանը և աճին: Այս համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք ընդլայնել մեր վարկավորման ծավալները հատկապես տնտեսության թերսպասարկվող խմբերում ընդգրկված ՓՄՁ-ներին, միևնույն ժամանակ նվազեցնելով մեր ՓՄՁ պորտֆելի վարկային ռիսկերը»:

Կոնվերս Բանկի մասին

Կոնվերս Բանկը հանդիսանում է դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ, որի հիմնական գործունեությունն ուղղված է մանրածախ բիզնեսի և ՓՄՁ-ների ֆինանսավորմանը: Բանկը մատուցում է մանրածախ, կորպորատիվ ու ներդրումային ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ թե ֆիզիկական անձանց, թե բիզնեսին իր ընդարձակ ցանցի միջոցով, որը ներառում է Բանկի 34 մասնաճյուղերը մոբայլ և առցանց բանկային ծրագրերի հետ միասին: 

IFC-ի մասին հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել www.ifc.org։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img