Mon, 17 November
11.1 C
Yerevan
USD: 381.72 RUB: 4.70 EUR: 442.60 GEL: 140.99 GBP: 502.04

ՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Երկարաժամկետ գործընկերներ ՎՏԲ-ն և Պետական ​​Տրետյակովյան պատկերասրահը մեկնարկել են արշավ՝ նվիրված «Передвижники» ցուցահանդեսին և Մոսկվայի Կադաշևսկայա ափին գտնվող թանգարանի նոր մասնաշենքի բացմանը: Թվով հազար Հիշատակի բացիկներ կուղարկվեն 52 երկրներ, այդ թվում՝ Հայաստան, 500 առաջատար գեղարվեստական պատկերասրահներ և առավել խոշոր թանգարաններ ու 107 երկրներում գործող 500 լրատվամիջոցներ՝ որպես միջազգային հարթությունում Ռուսաստանի հետ շարունակվող մշակութային երկխոսության կարևորության խորհրդանիշ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Տրետյակովյան պատկերասրահը ռուսական ազգային արվեստի գլխավոր թանգարանն է, որն արտացոլում է նրա բացառիկ ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ։ Մենք հպարտանում ենք ռուս արվեստագետների ինքնատիպ հանճարով, որը զգալի ներդրում ունի ազգային մշակութային ինքնության ձևավորման գործում։ ՎՏԲ-ն երկար տարիներ աջակցում է մշակույթի հանրահռչակմանն ուղղված նախագծերին երկրում և արտերկրում, և ամեն անգամ մենք ոգեշնչվում ենք Ռուսաստանի հարուստ ժառանգությամբ: Ամանորի նախօրեին մենք պատմում ենք մեր նախագծի մասին աշխարհի ամենահեղինակավոր գործընկերներին և հրավիրում նրանց Տրետյակովյան պատկերասրահի նոր գանձարան»,- նշում է ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահ Նատալյա Կոչնևան։

Նախագծի գաղափարը շարունակում է 19-րդ դարի պերեդվիժնիկների ավանդույթներն, ովքեր ձգտում էին արվեստը հասանելի դարձնել բոլորին, անկախ նրանց կարգավիճակից և գտնվելու վայրից: Դրա համար նրանք կազմակերպեցին գեղարվեստական ցուցահանդեսներ ամբողջ Ռուսաստանում: Նախագիծն այս առաքելությանը տալիս է միջազգային մասշտաբ՝ խոսելով արվեստի արժեքի մասին սահմաններից և շրջանակներից դուրս. ՎՏԲ բանկը և Տրետյակովյան պատկերասրահը բացիկների միջոցով աշխարհին հրավիրում են մշակութային երկխոսության. նման խորհրդանշական ժեստը կոչված է հիշեցնելու արվեստի դերը՝ որպես հաղորդակցության համընդհանուր լեզու:

Հիշատակի բացիկը ստեղծվել է նկարազարդող Աննա Վասիլևայի կողմից, որը հայտնի է մանկական գրքերի և թատրոնի աֆիշաների համար իր աշխատանքներով, ինչպես նաև իր թեթև ու ինքնաբուխ նկարչական ոճով։ 2021թ․-ին նա ընդգրկվել է World Illustration Awards ամենահեղինակավոր միջազգային մրցանակի կարճ ցուցակում (shortlist)։ Հաշվի առնելով, որ Տրետյակովյան պատկերասրահը մայրաքաղաքում ունի շենքերի և մասնաճյուղերի բավականին ընդարձակ աշխարհագրություն՝ բացիկի սյուժեն ստացվել է ինքնին․ ցույց է տալիս նոր մասնաշենքի գտնվելու վայրը Մոսկվայի քարտեզի վրա՝ մնացած բոլոր մասնաճյուղերի նկատմամբ, իսկ ավելի կոնկրետ՝ Յակիմանկա թաղամասը, որտեղ կենտրոնացած է շենքերի մեծ մասը: Այսպիսով, նոր մասնաշենքում առաջին ցուցահանդեսի այցելուներին մնաց հուշանվեր՝ հիշեցնող ոչ միայն խորհրդանշական ցուցահանդես, այլև թանգարանի նոր մասնաշենք նրանց այցելության մասին, որի բացումը գրեթե 20 տարվա շինարարությունից հետո դարձավ պատմական իրադարձություն Ռուսաստանի մշակութային կյանքում.

«2024թ․-ին Պետական ​​Տրետյակովյան պատկերասրահում կներկայացնենք տարվա գլխավոր ցուցահանդեսային նախագիծը՝ «Պերեդվիժնիկի» ցուցահանդեսը։ Իր գոյության 50 տարիների ընթացքում Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունը լուսավորչական գործունեությամբ ընդգրկել է Ռուսական կայսրության մի քանի տասնյակ քաղաքներ և հսկայական ազդեցություն է ունեցել լայն հանրության գեղագիտական ​​կարիքների ձևավորման վրա: Շարունակելով այդ դարաշրջանի վարպետ նկարիչների ավանդույթները և ոգեշնչված նրանց կրթական գաղափարներով՝ մենք ընդլայնում ենք մեր լսարանը և հրավիրում ոչ միայն Ռուսաստանի, այլև աշխարհի բնակիչներին այցելել Տրետյակովյան Պետական ​​Պատկերասրահի նոր մասնաշենքում ներկայացված ցուցահանդեսը», – ասում է «Պերեդվիժնիկի» ցուցահանդեսի կազմակերպիչ Տատյանա Յուդենկովան։

***

Սոցիալական պատասխանատվությունը երկար տարիներ ՎՏԲ-ի գործունեության կարևոր ուղղություններից մեկն է։ «Մշակութային երկիր» ծրագրի շրջանակներում բանկը ակտիվորեն համագործակցում է երկրի առանցքային մշակութային հաստատությունների հետ, աջակցում է նրանց նախագծերին և իրականացնում սեփական նախաձեռնությունները: ՎՏԲ-ն Տրետյակովյան պատկերասրահի հոգաբարձուների խորհրդի անդամ է 2002թ․-ից և հովանավորում է թանգարանի հիմնական ցուցահանդեսները։ Բանկի աջակցությամբ պատկերասրահում բացվել են Վալենտին Սերովի, Բորիս Կուստոդիևի, Մարկ Շագալի, Նատալյա Գոնչարովայի, Նիկոլայ Գեի, Իսահակ Լևիտանի, Իլյա Ռեպինի, Նիկոլայ Ռերիխի և այլոց եզակի ցուցահանդեսները։

ՎՏԲ բանկի աջակցությամբ Պետական ​​Տրետյակովյան պատկերասրահում 2024թ․-ի հոկտեմբերի 30-ից մինչև 2025թ․-ի ապրիլի 6-ը անց է կացվում մասշտաբային ցուցահանդես՝ նվիրված Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության նկարիչ-անդամների և ցուցորդների ստեղծագործական աշխատանքին, որոնց ավանդաբար կոչում են պերեդվիժնիկներ։ Ցուցահանդեսը նվիրված է Ընկերության հիմնադրման 155-ամյակին:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են հայերը սովորում ներդրումներ կատարել․ Freedom Academy Armenia–ի ղեկավար

Հայաստանում ավելի հաճախ են սկսել խոսել ֆինանսական կրթվածության մակարդակի անհրաժեշտության մասին, բայց ի՞նչ է դա իրականում նշանակում, և ինչո՞ւ է կարևոր ոչ միայն անհատի, այլև ամբողջ երկրի տնտեսության համար: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Freedom Academy Armenia-ի տնօրեն Գեորգի Մելքոնյանի հետ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են երեկվա աճից հետո

2025 թվականի նոյեմբերի 14-ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ձևավորված  ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ  նոյեմբերի 13-ի համեմատ նվազել է 0.16 կետով՝ կազմելով 382.12 դրամ

2025 թ․–ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի զուտ վարկային պորտֆելը աճել է 6.11%-ով՝ հասնելով 6.8 տրիլիոն դրամի

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 6.11%-ով՝ կազմելով 6.82 տրիլիոն դրամ

 Նոր ժամանակների ներդրող․ ինչպես է փոխվում կապիտալի կառավարման մշակույթը Հայաստանում

Ինչո՞ւ են ներդրողները դեռևս զգուշավոր, ո՞ր գործիքներն են այսօր առաջնահերթ և ինչպիսի՞ն կլինի ապագայի ներդրողը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում այս հարցերին է անդրադարձել Freedom Broker Armenia-ի Private Brokerage ստորաբաժանման ղեկավար Խաչատուր Բեգլարյանը

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img