Sun, 8 February
6.1 C
Yerevan
USD: 377.70 RUB: 4.91 EUR: 445.38 GEL: 140.39 GBP: 512.84

Մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունըԼ

Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ 

Նախարարությունը ստորև ներկայացնում է ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը․ 

ՔԱՅԼ 1. մուտք գործել https://e-social.am/services հարթակ,

ՔԱՅԼ 2․ սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը, 

ՔԱՅԼ 3․ ձեր տվյալների նույնականացման համար համակարգը Ձեզ կառաջարկի ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը, 

ՔԱՅԼ 4․«Բջջային նույնականացման քարտ» (mID) տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և սեղմելով «Մուտք» դաշտի վրա՝ ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը։ «Նույնականացման քարտ» տարբերակի դեպքում՝ անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ, սեղմել «Մուտք» դաշտի վրա, հավաքել մուտքի PIN գաղտնաբառը և մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։

Ուշադրություն

Բջջային նույնականացման քարտ (mID) և նույնականացման քարտ չունեցող անձինք կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ (հասցեները՝ https://socservice.am/offices )։

Հիշեցնենք, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։ 

Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։ 

Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ 

Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն վերանայել է անկանխիկ վճարումների առավելագույն միջնորդավճարները

Կենտրոնական բանկի խորհուրդը նախորդ շաբաթ որոշել է վերանայել (նվազեցնել) այն միջնորդավճարները, որոնք բանկերը գանձում են բիզնեսից անկանխիկ հաշվարկների ժամանակ

Վավերագրվում են հայկական պատմական հուշարձանները (ՎԻԴԵՈ)

2023 թվականից սկսած «Ինքնություն» հիմնադրամը մեկնարկել է  Հայաստանի բազմադարյա վանքերի,  եկեղեցիների ու մշակութային կոթողների վավերագրումը

ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018 թ.-ի համեմատ աճել է ավելի քան 4,4 անգամ․ Պապոյան

ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018թ․ 150 մլրդ դրամից 2025թ․ հասել է 664 մլրդ դրամի, այսինքն՝ աճել է ավելի քան 4,4 անգամ

Հիփոթեքային և սպառողական վարկավորումը Հայաստանում մնում է ԿԲ–ի բարձր ուշադրության գոտում․ Գալստյան

Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելի որակի վատթարացում ընթացիկ ցուցանիշներում չի դիտվում, հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցերին

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է  անփոփոխ՝ սահմանելով 6.5%

2026 թվականի փետրվարի 3-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6,5%

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img