ՀՀ–ում կրիպտոակտիվների ոլորտի կանոնակարգման օրենքը նպատակաուղղված է ռիսկերի բալանսավորմանը․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ–ն  հինգշաբթի նիստում քննարկել է «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքի նախագիծը և հարակից մի շարք օրենքներում նախատեսված փոփոխությունները։

Ինչպես հայտարարել է ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, այս օրենքով Հայաստանում կատարվում է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված առաջին քայլը։

«Նոր հնարավորություններ են ստեղծվում ավելի հարմար և արագ ծառայություններ մատուցելու համար։ Միևնույն ժամանակ, կյանքի իրողությունները ցույց են տվել, որ բազմաթիվ ռիսկեր են առաջանում ինչպես փողերի լվացման, այնպես էլ սպառողների իրավունքների պաշտպանության առումով։ Այդ իսկ պատճառով մեր գործառույթն է հավասարակշռել այդ ռիսկերը: Սա է այս օրինագծի հիմնական իմաստը», – նշել է Նուրբեկյանը։

ԿԲ փոխնախագահը գլխավոր կետերից մեկն անվանել է իրավական որոշակիության ապահովումն այս ոլորտում գործող ընկերությունների համար։

«Այսինքն նրանք պետք է հասկանան, թե ինչպիսի լիցենզավորված և կարգավորվող դաշտում են գործելու, որպեսզի կարողանան պլանավորել իրենց ներդրումները։ ԿԲ–ն տեխնոլոգիաների կարգավորման մանդատ չունի, մենք պետք է լինենք տեխնոլոգիապես չեզոք, պետք է կարգավորենք հիմնական ֆինանսական ռիսկերը»,– պարզաբանեց Նուրբեկյանը։

Կարգավորվող ծառայությունների հիմնական տեսակների թվում Նուրբեկյանը նշեց առևտրային հարթակի գործարկումը, կրիպոակտիվների պահպանումը, ակտիվներին կցված տոկենների (սթեյբլքոյններ) առաջարկը, սեփական հաշվին կրիպտոակտիվների առուվաճառքը (փոխանակում),. հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառքը, կրիպտոակտիվներով գործարքներ իրականացնելու հանձնարարությունների ստացումը և փոխանցումը, կրիպտոակտիվների տեղաբաշխումը, կրիպտոակտիվների պորտֆելի կառավարումը, կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվությունը, կրիպտոակտիվների փոխանցումը։

«Այս ամենը պետք է կարգավորվի և լիցենզավորվի։ Ծառայություններ մատուցող անձանց համար կսահմանվեն հասանելիության հստակ պահանջներ», – եզրափակել է Նուրբեկյանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img