ՀՀ ԿԲ–ն պետք է պատրաստ լինի ճշգրտելու քաղաքականության տոկոսադրույքները, եթե գնաճային սպասումները շեղվեն թիրախից․ ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի/ԱՌԿԱ/ Հաշվի առնելով զգալի անորոշությունը՝ ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) պետք է շարունակի ուշադրությամբ մշտադիտարկել տնտեսական զարգացումների ընթացքն ուգնաճային սպասումները և պատրաստ լինի ճշգրտելու քաղաքականության տոկոսադրույքները, եթե գնաճային սպասումները շեղվեն թիրախից։ Այս մասին ասվում է Իվա Պետրովայի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի թիմի հայտարարության մեջ մարտի 31-ից ապրիլի 10-ը Հայաստան կատարած այցի արդյունքում։

«Գնաճային զսպված ճնշումների և գնաճի խարսխված սպասումների պայմաններում դրամավարկային քաղաքականության ներկայիս դիրքը պատշաճ է: Ճկուն փոխարժեքը շարունակում է մնալ որպես շոկերի հիմնական կլանիչ, և ողջունելի է իշխանությունների հանձնառությունը՝ ուղղված միջազգային պահուստների առողջ բուֆերների պահպանմանը: ՀՀ ԿԲ-ն շարունակում է զգոնությամբ մշտադիտարկել ֆինանսական հատվածի ռիսկերը և շարունակել իր վերահսկողական գործիքակազմի և կարողությունների բարելավումը», – նշվում է հայտարարության մեջ։

ՀՀ ԿԲ խորհուրդը այս տարվա մարտի 18–ին 2023թ․–ի հունիսից հետո առաջի անգամ ավարտել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ընթացիկ ցիկլը՝ թողնելով անփոփոխ՝ 6.75%։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն հինգերորդ անգամ անընդմեջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6.5% մակարդակում

Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 16-ի նիստում 5-րդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.5%, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները շարունակում են ակտիվորեն օգտվել ռուսական МИР քարտերին անվճար դրամական փոխանցումների ծառայությունից

ԿԲ–ն վերանայել է միջազգային պահուստների կառավարման մոտեցումները և որոշում է կայացրել ոսկին չներառել դրանց կազմում․ Գալստյան

Նրա խոսքով՝ նոր փաստաթուղթը պարունակում է էապես ավելի մանրամասն տեղեկատվություն երկրի միջազգային պահուստների կառուցվածքի մասին

Հայաստանում բազային գնաճն աճել է մինչև 5% և շարունակում է վերընթաց միտումը. ՀԲ

Հայաստանում բազային գնաճը մայիսին աճել է մինչև 5% (տ/տ)՝ գերազանցելով գնաճի ընդհանուր մակարդակը և շարունակելով վերընթաց միտումը, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – June 2026» ակնարկում։

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img