Կառավարությունն ավելի քան 3,2 մլրդ դրամ է հատկացրել կենսաթոշակառուների և նպաստառուների հետվճարի ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հատկացրել է 3 մլրդ 219 մլն դրամ  կենսաթոշակառուների և նպաստառուների հետվճարի տրամադրման ծրագրի շարունակականության միջոցառումների շրջանակում։

Ինչպես տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, նշված գումարը կուղղվի 2025թ․–ի հոկտեմբեր–դեկտեմբերի հետվճարի վճարմանը։

Թորոսյանը հայտարարել է, որ հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 մլրդ 432 մլն դրամ: 

«Հետո ճշտվել է 13 մլրդ 152 մլն դրամ, սակայն միտումները հաշվի առնելով, այսօրվա որոշումն էլ ավելացնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 մլրդ 371 մլն դրամ: Շահառուների թիվը նույնպես կանխատեսվածից ավելին է: Արդեն ունենք մոտ 350 հազար շահառու, որոնք օգտվում են այս ծրագրից, և ունենք ամսական մոտավորապես 2-3 տոկոս աճ»,- ասել է նախարար:

Թորոսյանը նաև նշել է, որ այս պահի կարգավորումների համաձայն՝ հետվճարով վերադարձվում է գործարքների 12 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը և հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 25-ը:

Կենսաթոշակառուների և նպաստառուների համար հետվճարի ծրագիրը գործում է 2022թ․–ի հուլիսի 1–ից։

Սկզբում նրանք ստանում էին 10 տոկոս հետվճար (բայց ոչ ավելի, քան 5000 դրամը), ավելի ուշ հետվճարը կազմեց 12% (բայց ոչ ավելի, քան 6000 դրամը)

Հունվարի 9–ին կառավարությունը երկարաձգեց ծրագիրը մինչև 2025թ․–ի վերջ։ ($1 — 382.72 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

ՀՀ ԿԲ–ն կարող է անցնել ավելի խիստ հռետորաբանության և տոկոսադրույքի բարձրացման․Freedom Broker Armenia(ԲԱՑԱՌԻԿ)

այաստանի Կենտրոնական բանկի կողմից առավել խիստ դրամավարկային հռետորաբանությանն անցնելու և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հավանականությունը կարող է մեծանալ, հայտարարեց Freedom Broker Armenia-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է աճել, դոլարն ու ռուբլին նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1․28 կետով և կազմել 435․55 դրամ, ռուբլին նվազել է 0․0613 կետով և կազմել 4․5256 դրամ

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img