ԿԲ նախագահը չի բացառել ներդրումային բանկերի համար լիզենցիա տրամադրելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չի բացառել, որ հետագայում կարող է ներդրումային ուղղվածության բանկերի համար լիցենզիա տրամադրելու հնարավորություն առաջանալ, սակայն ձեռնպահ է մնացել կոնկրետ ժամկետներ նշելուց։

«Հիմա կոնկրետ ժամկետներ դժվար է նշել, բայց մենք արդեն ունենք հայեցակարգային մակարդակի փաստաթղթեր, որոնք պատրաստ են քննարկման», – ասել է նա երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Այս կապակցությամբ Գալստյանը պարզաբանել է, որ եթե կարգավորող մարմինը թույլ տա նոր դերակատարների մուտքը բանկային հատված, օրինակ՝ եթե ներդրումային ընկերությունները լրացուցիչ ծառայություններ մատուցելու հնարավորություն ստանան, ապա ԿԲ-ն պետք է վստահ լինի, որ ներդրումային ծառայություններն ունեն նույն որակը փողերի լվացման դեմ պայքարի մասով, ինչը կա գործող բանկերում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԿԲ մուտքագրվել են թվային բանկերի գրանցման հայտեր, կարգավորող մարմնի ղեկավարը նշել է, որ այդ տեսակի լիցենզիա դեռևս չկա։

«Հիմա մենք քննարկում ենք տարբերակներ, որպեսզի մեր լիցենզիաներն ունենան «լեգո-կառուցվածք», և այդ դեպքում, կարծում եմ, հնարավոր է, որ ֆինանսական հատվածում նոր խաղացողներ հայտնվեն», – հավելել է նա։

Հայաստանում այսօր գործում է 17 բանկ։ «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի տվյալներով, որոնք հիմնված են հայկական բանկերի հաշվետվությունների վրա, Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 30.09.2025թ. դրությամբ կազմել են $11.97 տրլն դրամ (20.15% աճ՝ 2024 թվականի նույն եռամսյակի համեմատ)։ ($1 – 381.76 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img