Հայաստանում հունիսին մայիսի համեմատ 0.8 տոկոս գնանկում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հունիսին մայիսի համեմատ 0.8 տոկոս գնանկում է գրանցվել, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն` հունիսին մայիսի համեմատ պարենային ապրանքների գները (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) նվազել են 1,2 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0,9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագներն ավելացել են 0,1 տոկոսով:

2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ հունիսին սպառողական գների ցուցանիշը 104,5 տոկոս է կազմել, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) 105,7 տոկոս է կազմել, ոչ պարենային ապրանքներինը՝103 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում՝ 103,3 տոկոս։

Հունիս-հուլիսին սպառողական գների միջին ամսական աճը 0,7 տոկոս է կազմել, ինչը 0,1 տ.կ.-ով ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (0,8%)։

Միաժամանակ 2009 թ.-ի հունիսի համեմատ այս տարվա հունիսին սպառողական գների ինդեքսը 105,8 տոկոս է կազմել, այդ թվում պարենային ապրանքների գների ինդեքսը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) աճել են 4,9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 8,3 տկոսով, ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 6,2 տոկոսով, իսկ հունվար–հունիսին՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ համապատասխանաբար 107,3 տոկոսով, 105,1 տոկոսով, 113,4 տոկոսով և 108,5 տոկոսով։

Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, 2005թ.-ի համեմատ 2010թ.-ի հունիսին սպառողական գների ինդեքսը 131,5 տոկոս է կազմել, այդ թվում պարենային ապրանքների գների աճը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) 29,6 տոկոս է կազմել, ոչ պարենային ապրանքներինը՝ 24,2 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում սակագներն աճել են 38,7 տոկոսով։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ մայիսի համեմատ հուլիս ամսին երկրի ութ ուսումնասիրվող քաղաքներում սպառողական գները նվազել են 1,2-0,2 տոկոսով, ընդ որում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վաղարշապատում։ Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2010թ.-ի վերջին գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

Ֆինանսական կրթությունը պետք է կենտրոնանա մարդկանց բարեկեցության վրա. ԿԲ նախագահ

Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով

Team Holding-ը նախատեսված ժամկետից շուտ տեղաբաշխել է շուրջ 35 մլն դոլար ծավալով պարտատոմսեր․ տնօրեն

Team Holding-ն  առաջին անգամ ավարտել է Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ծրագիրը՝ ներգրավելով շուրջ 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img