ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրեց նոր պրոդուկտ` վարկային քարտեր վարկավորման արտոնյալ ժամանակահատվածով

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2010թ. նոյեմբերի 15-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր պրոդուկտ` վարկային քարտեր Visa Classic credit և Visa Gold credit, տեղեկացնում է բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Visa Classic credit և Visa Gold credit քարտերը ֆինանսական ազատության նոր մակարդակի քարտեր են, որոնք հաճախորդներին հնարավորություն են ընձեռում ստանալ վարկավորման արտոնյալ ժամանակահատված»,- ասվում է հաղորդագրությունում:

Այժմ ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտի քարտապանները կարող են վարկային գիծն օգտագործել անվճար որոշակի ժամանակահատվածի ընթացքում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկավորման արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերը կարելի է օգտագործել ոչ միայն որպես անվճար վարկ, այլև որպես առօրյա ծախսերի հարմար և անվտանգ միջոց»,- ասվում է հաղորդագրությունում:

Վարկային քարտերը տրամադրվում են բոլոր նրանց, ովքեր ունեն կայուն եկամուտ, իսկ Բանկի կողմից հավատարմագրված կազմակերպությունների աշխատակիցներին և այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն հաշիվներ ՎՏԲ-Հայաստան Բանկում, տրամադրվում են արտոնյալ պայմաններ:

Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքերով,  սա քարտային պրոդուկտների արդիականացման առաջին քայլն է, որի զարգացումը համարում եմ շատ կարևոր:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտի առավելություններից մեկը դրամական միջոցների անվճար օգտագործման արտոնյալ ժամանակահատվածն է: Բայց ոչ պակաս կարևոր է նաև վարկային գծի տրամադրման համար հաճախորդի դիմումի հաստատման ժամանակահատվածը` առավելագույնը 3 օր: Վարկային գիծը տրամադրվում է ցանկացած արժույթով (AMD, USD, EUR, RUR): Բացի այդ հաճախորդին հնարավորություն է ընձեռվում ձևակերպել լրացուցիչ 3 քարտ և ստանալ զեղչեր մոտ 200 առևտրի կետերում»,- նշեց Խաչատրյանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ, որոնցից 59-ը վերանորոգված են:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img