ՎՏԲ-Հայաստան Բանկն ավարտել է հեռահար ուսուցման համակարգի ներդրման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ավարտել է հեռահար ուսուցման համակարգի ներդրման աշխատանքները, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ ամեն աշխատակցի հասանելի է ուսումնական պորտալը, որտեղ դասընթացների գրադարանից հնարավոր է ընտրել անհրաժեշտ նյութերն ու ծանոթանալ նրանց հետ հարմար ժամանակ:

Միաժամանակ նյութերի ուսումնասիրման շուրջ աշխատակիցների թեստավորումն անցկացվելու է on-line ռեժիմով, ինչն առավել էական է մասնաճյուղային լայն ցանց ունեցող բանկի համար:

«Ժամանակակից տնտեսական իրավիճակում աշխատակազմի զարգացումը մեր բանկի համար բարգավաճման անհրաժեշտ պայման է: Առանց աշխատակիցների ուսուցման բանկը չի կարող հաջողակ լինել, քանի որ աշխատակազմի ուսուցումն ու մասնագիտական աճը հաջող զարգացման երաշխիքներն են», – ասել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

Նա նաև նշել է, որ այս ուղղությամբ զգալի ցատկ է հեռահար ուսուցման համակարգի ներդրումը:

Բանկը շարունակում է ներդրումներ կատարել աշխատակազմի զարգացման և ուսուցման գործում, ինչը ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջնահերթ ռազմավարական խնդիրներից մեկն է:

«Բանկի ուսուցման կենտրոնը մասնագիտական մոտեցում է ցուցաբերում աշխատակազմի զարգացման և ուսուցման նկատմամբ և ձգտում է ոչ միայն բարձրացնել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը, այլև առավելագույնս զարգացնել նրանց ներուժը», – նշվում է տեղեկատվության մեջ:

Ուսուցումն իրականացվում է ինտերակտիվ թրեյնինգների և գործնական խաղերի, սեմիներների ու կոնֆերանսների ձևաչափով: Բոլոր խաղերը, վարժություններն ու քեյսերը կառուցվում են իրական իրավիճակների հիման վրա, ինչպես հաճախորդների սպասարկումն, այնպես էլ բանկի ապրանքների վաճառքը: Կորպորատիվ ձևաչափով ուսուցումը աշխատակիցների համար հետաքրքիր միջոցառում է և ունենում է դրական, թիմ-ձևավորող ազդեցություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img