Հայբիզնեսբանկը պահուստային կենտրոն է ստեղծել ֆորսմաժորային դեպքերի համար

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայբիզնեսբանկը պահուստային կենտրոն է բացել՝ ֆորսմաժորային պայմաններում անխափան գործունեություն ապահովելու նպատակով, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Վերջերս ստեղծված պահուստային կենտրոնն ապահովելու է բանկի աշխատանքային գործունեությունը արտակարգ իրավիճակների պայմաններում, ինչպիսիք են` ջրհեղեղը, երկրաշարժը, քաղաքական անկայունությունը, ռազմական գործողությունները և այլն», – նշվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն, պահուստային կենտրոնն, անվտանգության նկատառումներից ելնելով, հեռացված է գլխամասային գրասենյակից, այն կառուցվել է Հայբիզնեսբանկի «Վանաձոր» մասնաճյուղի տարածքում և գործում է Microsoft ընկերության Cloud-համակարգի և «Dell» ընկերության կողմից արտադրված ժամանակակից սարքավորումների հիման վրա, ինչը թույլ է տալիս ունենալ աշխատող վիրտուալ սերվերների մեծ քանակ:

Բանկային պրոցեսների արձանագրման առցանց ռեժիմ է գործում, որը հնարավորություն է տալիս բոլոր գործարքները անմիջապես արձանագրել Պահուստային կենտրոնում:

«Այս կենտրոնը ստեղծվել է՝ ելնելով տեղեկատվական անվտանգության պահանջներից», – ասել է Հայբիզնեսբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Մուշեղ Գիշյանը:

Պահուստային կենտրոնի ստեղծումը լուծում է երկու հիմնական խնդիր. արտակարգ իրավիճակներում ինֆորմացիայի լրացուցիչ պահպանման ապահովում և բանկի աշխատակիցների անխափան գործունեության պայմաններ` հաճախորդների սպասարկման ապահովմամբ:

«Պահուստային կենտրոնում արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատող անձնակազմն արդեն ձևավորվել և մասնակցել է հատուկ ուսուցման դասընթացների: Կնքված են պայմանագրեր Երևանից անկախ համացանցային կապ տրամադրող ընկերությունների հետ, ինչը թույլ կտա հաճախորդներին (ինչպես ռեզիդենտներին, այնպես էլ ոչ ռեզիդենտներին) ցանկացած պահի կառավարել իրենց հաշիվները անկախ այն բանից, թե որ երկրում են գտնվում», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն, չնայած որ կենտրոնն արդեն տեխնիկապես գործում է` մինչև տարվա վերջ նախատեսվում է անցկացնել ողջ կենտրոնի հնարավորությունների հետ կապված փորձարկման միջոցառումներ, ընդհուպ մինչև հաճախորդների սպասարկումը:

Բանկը հաջորդ տարվա ընթացքում ծրագրում է կառուցել նմանատիպ պահուստային կենտրոն նաև Եվրոպայի տարածքում:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն (մինչև 2006 թ.-ի օգոստոսի 26-ին «Հայինվեստբանկ») գրանցվել է 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին:

2006 թ.-ին Ուկրպրոմբանկը (Կիև) ձեռք է բերել բանկի կապիտալում մասնակցության 35 տոկոսը, Ուկրաինայի ապահովագրական միությունը՝ «Ալֆա Գարանտը»՝ 35 տոկոսը,  «Chrystie Management» ընկերությունը՝ 30 տոկոսը: 2011 թ.-ի երկրորդ եռամսյակի վերջում Chrystie Management-ին է պատկանում է Հայբիզնեսբանկի բաժնետոմսերի 86,99 տոկոսը, մնացած 13,01 տոկոսը պատկանում է Ուկրպրոմբանկին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

Հայաստանում կթույլատրվի առանց նոտարի անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերի առցանց ձևակերպումը

Հայաստանում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է բանկերի կամ վարկային կազմակերպությունների մասնակցությամբ անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերը էլեկտրոնային եղանակով կնքելու հնարավորություն՝ առանց նոտարական վավերացման։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img