ՀՀ նախկին վարչապետը ներկայացրել է տնտեսության կայունացման համար կարևոր տասը քայլերը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է, իր կարծիքով, տասը առավել կարևոր քայլերը, որոնք հարկավոր է ձեռնարկել Հայաստանի տնտեսության կայունացման համար:

Նրա համոզմամբ՝ առաջին և հիմնական քայլն արտերկրից երկիր ստացվող ֆինանսական աջակցության մանրէազերծման անհրաժեշտությունն է:

«Մենք 2-3 մլրդ դոլարի փոխանցումներ ենք ստանում, որոնք արհեստականորեն աջակցում են փոխարժեքին: Արտերկրից ստացվող միանվագ փոխանցումները հարկավոր է մանրէազերծել: Եթե ստացվել է 2 մլրդ դոլար, ապա երկու մլրդ դոլար պետք է գնի Կենտրոնական բանկն ու ավելացնի պահուստներին, որոնց ծավալը կազմում է 1,5 մլրդ դոլար», – ասաց նա:

Բագրատյանը նաև ավելացրեց, որ դրանից հետո հարկավոր է կայունացնող հիմնադրամ ստեղծել, որի միջոցներով կֆինանսավորվի տնտեսության զարգացումը:

«Այդ հիմնադրամի հաշվին վարկավորման տոկոսադրույքը պետք է 15 տոկոսից նվազի մինչև 3-4 տոկոս, իսկ ձեռներեցների թիվը պետք է կազմի երկրի բնակչության 40 տոկոսը», – ասաց նա:

Տնտեսագետի խոսքերով՝ որպես երկրորդ քայլ պետք է թույլ չտալ ազգային արժույթի կայունացում կամ արժևորում:

«Դրամը պետք է հանգիստ կերպով արժեզրկվի: Հաշվի առնելով այն, որ աշխարհում մաքսային տուրքերը նվազել են, ապա միջազգային պահուստների նկատմամբ ազգային արժույթի թույլ արժևորումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ», – պարզաբանեց նա:

Որպես երրորդ և չորրորդ քայլ` Բագրատյանը նշեց հարկման առաջադեմ համակարգին անցում կատարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, որ բանկային ոլորտը տնտեսության իրական հատվածի նման պետք է ևս հարկման ենթարկվի:

«Բանկերն այսօր ռիսկեր չունեն, նրանք, իսկապես, կայուն են, չեն կարող սնանկանալ, սակայն նրանք աշխատում են մեծ պահուստով արդյունաբերության հաշվին, և նրանց «լավ»-ը նշանակում է «վատ» արդյունաբերության և տնտեսության իրական հատվածի համար», – ասաց նա:

Բացի այդ, նախկին վարչապետի խոսքերով, հարկավոր է վաճառել ընդերքը, համախմբել բյուջեն, ինչպես նաև բացառել կառավարության որոշմամբ հարկային արտոնությունների տրամադրումը:

«Անհասկանալի է, թե ի՞նչ մեխանիզմ է սա, ու՞մ է նա (վարչապետը) արտոնություններ տրամադրում և ինչու՞», – ասաց նա:

Բագրատյանը կարևորում է նաև բանկերում «վատ» վարկերի դուրսգրման պրակտիկայի բացառումը, քանի որ դա հարկային արտոնությունների տեսակ է և մենաշնորհների կարգավորման անհրաժեշտություն:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Team Holding-ը նախատեսված ժամկետից շուտ տեղաբաշխել է շուրջ 35 մլն դոլար ծավալով պարտատոմսեր․ տնօրեն

Team Holding-ն  առաջին անգամ ավարտել է Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ծրագիրը՝ ներգրավելով շուրջ 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img