Հայաստանի բանկային համակարգի շահույթն ինը ամիսների ընթացքում աճել է 18,4%-ով՝ հասնելով 24,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթն ընթացիկ տարվա ինը ամիսների արդյունքում կազմել է շուրջ 24,5 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի 20,7 մլրդ դրամի դիմաց՝ ապահովելով 18,4 տոկոսով աճ, հաղորդվում է ՀՀ ԿԲ «2011թ.-ի ինը ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գործող բանկերի գործունեությունը» տեսությունում:

Ըստ ԿԲ տվյալների՝ մինչև հարկերի վճարումը բանկերի ստացած շահույթի ծավալը կազմել է շուրջ 31,4 մլրդ դրամ (2010թ.-ի ինը ամիսների ընթացքում՝ 26,1 մլրդ դրամ):

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում հայկական բանկերի տոկոսային եկամուտների ծավալը կազմել է շուրջ 127,2 մլրդ դրամ՝ 58,4 մլրդ դրամ տոկոսային ծախսերի դեպքում: Միաժամանակ բանկերի ոչ տոկոսային եկամուտները կազմել են 34,8 մլրդ դրամ՝ 57,7 մլրդ դրամ ոչ տոկոսային ծախսերի դեպքում:

ԿԲ տեսության համաձայն՝ ընթացիկ տարվա ինը ամիսների արդյունքում բանկերի զուտ տոկոսային եկամուտները կազմել են ավելի քան 68,7 մլրդ դրամ (2010թ.-ի նույն ժամանակահատվածի 56 մլրդ դրամի դիմաց), իսկ զուտ ոչ տոկոսային եկամուտները՝ մինուս 22,8 մլրդ դրամ (2010թ.-ի ինը ամիսների մինուս 21,6 մլրդ դրամի դիմաց):

Միաժամանակ բակերի կողմից հնարավոր կորուստների համար 59,4 մլրդ դրամ գումարի չափով պահուստ կատարված կրճատումների, ինչպես նաև պահուստից 44,9 մլրդ դրամ միջոցների վերադարձի արդյունքում զուտ կրճատումները կազմել են 14,5 մլրդ դրամ (2010թ.-ի ինը ամիսների ընթացքում 8,3 մլրդ դրամի զուտ կրճատումների դիմաց):

2011թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ բանկերի չտեղաբաշխված կուտակային հաշվեկշռային շահույթի ծավալը կազմել է 81,6 մլրդ դրամ:

2011թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ և 432 մասնաճյուղ ($1 – 380,47 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը

Կոնվերս Բանկը հայտարարում է Գլոբբինգի («ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ) ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 0․19 կետով և կազմել 422․04 դրամ, ռուբլին նվազել է 0․73 կետով և կազմել 4․4144 դրամ

Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները(ՎԻԴԵՈ)

Ակբա Ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի գործունեությունը՝ նպաստելով Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, ոլորտի մրցունակության բարձրացմանն ու համայնքների հզորացմանը

ԿԲ-ն զգուշացնում է բանկային հաշիվների հետ կապված զեղծարարական սխեմաների մասին

Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ հանցագործները քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում՝ օգտագործելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվի հաշիվները (այսուհետ՝ հաշիվներ), ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակները կամ քարտերը՝ հանցավոր ճանապարհով ստացված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումն ու շահառուներին թաքցնելու նպատակով։

Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է

Ակբա բանկն ավելի քան 5 տարի անընդմեջ շարունակում է պահպանել առաջատար դիրքը Հայաստանի քարտային շուկայում։ 2026 թվականի մայիսին բանկի քարտերի քանակը գերազանցել է 1 միլիոնի շեմը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img