ՌԴ-ն խորհուրդ է տալիս ԱԽՏՀ երկրներին ներդրումային օմբուդսմենների ինստիտուտ ներմուծել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԽՏՀ-ի ներկայացուցչության շրջանակներում Ռուսաստանն առաջարկում է այդ տարածաշրջանային միության տնտեսություններում ներդրումային օմբուդսմենների ինստիտուտ ներմուծել, լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Ասիայի և Աֆրիկայի երկրների դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Չեռնիշովը:

«Մեզ մոտ (Ռուսաստանում) ներդրումային օմբուդսմենների լավ համակարգ է ներմուծվում…Մենք առաջարկում ենք նման համակարգ ներմուծել ԱԽՏՀ տնտեսություններում, որպեսզի նման օմբուդսմենների շրջանակը բոլորին հայտնի դառնա և որպեսզի ներդրումներ իրականացնելով, բիզնեսը հասկանա, թե ում կարող է պաշտպանել»,- ասել է Չեռնիշովը:

2011թ.-ի օգոստոսին ՌԴ նախագահը հանձնարարություն է ստորագրել դաշնային օկրուգներում ներդրումային լիազորների ինստիտուտների ստեղծման մասին: Ներդրումային լիազորների ինստիտուտը՝ նախագահի հանձնարարության համաձայն, պետք է աջակցություն ցուցաբերի ներդրումային նախագծեր իրականացնող ընկերություններին՝ նախևառաջ գործող իշխանության հետ փոխգործակցելիս:

Նման մեխանիզմը, որն առաջարկվում է ներմուծել ԱԽՏ տարածքում, թույլ կտա պայքարել անբարեխիղճ պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են գործարարների իրավունքները:

«Նման համակարգն առավել արդյունավետ կլինի, քան դատախազական հետաքննությունները, քանի որ այն հրապարակային է և պաշտպանված է կոռուպցիոն երևույթներից»,- ասել է Չեռնիշովը:

ԱԽՏՀ-ի ռուսական ներկայացուցչությունն անցկացվում է «Ինտեգրում՝ զարգացման նպատակներով, նորարարություններ՝ բարգավաճման շահերից ելնելով» կարգախոսով:

Ռուսական ներկայացուցչության առաջնահերթություններն առևտրի և ներդրումների ազատականացումն է, տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը, պարենային անվտանգության ամրապնդումը, հուսալի  լոգիստիկ տրանսպորտային շղթաների ձևակերպումը, նորարարական աճի ապահովման համար ինտենսիվ փոխազդեցությունը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img