Հայաստանում գնաճի ցուցանիշը 2011 թվականի արդյունքում 4,7% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճի ցուցանիշը 2011 թվականի արդյունքում 4,7% է կազմել, երկուշաբթի խորհրդարանում 2011 թվականի բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացնելիս ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2011 թվականի գնաճը ծրագրված էր 4 տոկոսի մակարդակում: 2010 թվականի արդյունքում Հայաստանում 9,4 տոկոս գնաճ է արձանագրվել:

Ջավադյանի խոսքով՝ 2011 թվականի սկզբին Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային պայմանների խստացումը, կառավարության քաղաքականությունը, որոնք ուղղված են բյուջետային դեֆիցիտի հետևողական նվազեցմանը, նպաստավոր պայմաններ են ստեղծել գնաճային միջավայրի մեղմացման համար:

«Տարվա երկրորդ կեսից գնաճային միջավայրի հետզհետե մեղմացման համար պայմաններում ԿԲ-ն հիմնականում չեզոք դրամավարկային քաղաքականություն է վարել՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,- ասաց նա:
Միաժամանակ Ջավադյանը ավելացրեց, որ սեպտեմբերին ԿԲ-ն 0,5 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

«Նման դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունքում գնաճը վերադարձավ տատանումների թույլատրելի միջանցք՝ տարեվերջին կազմելով 4,7 տոկոս»,- ընդգծեց ԿԲ ղեկավարը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img