«Անելիք Բանկ» ՓԲԸ զեղչային ցանցում ընդգրկվել են նոր բրենդային խանութներ

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ  զեղչային ցանցում ընդգրկվել են նոր բրենդային խանութներ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Անելիք Բանկ» ՓԲԸ  քարտապաններն այսուհետ 10% զեղչ կստանան Basic House, Bata, Cool Club, Ko.shik, Z-generation և մի շարք այլ հագուստի խանութների ցանցում:

«Ուրախ ենք մեր զեղչային ցանցում ընդգրկել հասարակության կողմից սիրված և մեծաքանակ հաճախորդներ ունեցող նման խանութներ, ինչպիսիք են  Basic House, Bata, Cool Club, Ko.shik և             Z generation խանութները»,– ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի  վարչության պետ Արմեն Արևյանը:

Նա նշել է, որ Անելիք Բանկի բոլոր քարտապաններն անկանխիկ գնումներ կատարելիս նշված բոլոր խանութներում կստանան 10% զեղչ նոր և չզեղչված ամբողջ տեսականու համար:

Արևյանը նաև վստահություն է հայտնել, որ բանկի բոլոր քարտապանները բավական ակտիվ կլինեն և կօգտվեն ընձեռնված հնարավորությունից նշված շուրջ 10 խանութներում:

«Առաջիկայում  նախատեսել ենք էլ ավելի ընդլայնել մեր զեղչային ցանցը, որում կընդգրկվեն նոր ու հետաքրքիր խանութներ և սպասարկման կետեր»,– նշել է նա։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0- –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img