ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը ամառային ճամբար բացվեց

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը հաշմանդամություն ունեցող երեխաների համար մեկնարկեց ճամբարային սեզոնը, այս մասին հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Այս տարի «Ամառային ներառական ճամբար 2014»-ում իրենց հանգիստը կանցկացնեն ավելի քան 200 երեխա: Բանկի ջանքերով հանգստյան տանը իրականացվել է խոհանոցի և ճաշարանի վերանորոգում, ձեռք են բերվել խոհանոցային պարագաներ: Անցյալ տարի բանկն իրականացրել է Ստեփանավանի հանգստյան տան վերանորոգումը` ճամբարի համար ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածք, վերազինել տնակները և տարածքը` սայլակներով երեխաների տեղաշարժը ճամբարի տարածքում հեշտացնելու նպատակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկում այս տարի նույնպես աշխատակիցների շրջանում կազմակերպվել էր միջոցների հավաքագրում ի աջակցություն Ստեփանավանի հանգստյան տան երեխաների: 2014 թվականի օգոստոսի 10-ին բանկի աշխատակիցները ակտիվ մասնակցություն ունեցան բարեգործական միջոցառմանը և շաբաթօրյակին: Հանգստյան տանը երեխաների համար կազմակերպվել էր տոնական հանդես ծաղրածուների, աճպարարի, մուլտհերոսների մասնակցությամբ: Տոնական միջոցառման ավարտին բանկի աշխատակիցները երեխաներին նվիրեցին գրքեր, զարգացնող խաղեր, խաղալիքներ: Հանգստյան տանը հանգստացող երեխաները իրենց հերթին պատրաստել էին ողջույնի միջոցառում: Օրվա ավարտին երեխաները փուչիկներին ամրացրին իրենց ցանկություններով թերթիկներ և բաց թողեցին երկինք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր սեփականությունը հանդիսացող «Էլեն» հանգստյան տունը նվիրաբերել է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությանը 2012 թվականին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակական հիմունքներով իրականացնում է սոցիալական և բարեգործական նախագծեր և 2010 թվականից աջակցում է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությանը: Հաշմանդամություն ունեցող երեխաները ուշադրության կարիք ունեն, և մենք չպետք է նրանց խնդիրներից հեռու մնանք: Ուրախ եմ, որ մեր կողմից կազմակերպվող միջոցառումները ուրախություն են պատճառում երեխաներին` նրանց հնարավորություն տալով իրենց զգալու հասարակության լիարժեք անդամ», – ասաց «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:

«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանն իր հերթին նշեց, որ շատ հաճելի է, որ համագործակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ դարձել է ավանդույթ: «Ամեն տարի բանկի աջակցության շնորհիվ մենք կարողանում ենք էլ ավելի շատ քանակի երեխաներ ընդունել: Այս տարի հանգստյան տանը կարող են հանգստանալ ավելի քան 200 երեխա` 4 հոսքերով: Այս ամառ երեխաների առօրյան շատ հագեցած է, մասնավորապես, որովհետև ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ մեզ մոտ հայտնվել է բոչչե սպորտային խաղի հրապարակ: Երեխաների, ծնողների և «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության աշխատակազմի անունից հայտնում ենք խորին շնորհակալություն բոլոր այն անձանց և կազմակերպություններին, որոնք աջակցում են «Ամառային ներառական ճամբար» նախագծի անցկացմանը», – ասաց Մաղաքյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img