«Կամուրջ» ՈւՎԿ–ն շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամի վարկային պայմանագիր է կնքել ԱԶԲ–ի հետ

ԵՐԵՎԱՆ, 03 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամի  վարկային պայմանագիր է կնքել Ասիական զարգացման բանկի հետ` 5 տարի ժամկետով, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն`  Վարկային ծրագրի շնորհիվ «Կամուրջ»-ը հնարավորություն կունենա մատչելի պայմաններով վարկավորել ձեռներեցությամբ զբաղվող անձանց, առաջին հերթին կանանց` խթանելով Հայաստանի Հանրապետությունում կանանց ձեռներեցությունը և կանանց ներգրավվածությունը միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման գործում:

«Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ տրամադրվող վարկերը լայն դրական արձագանք կստանան մեր հաճախորդների շրջանում,  քանի որ դրանք ՀՀ դրամով են, ունեն ցածր սակագներ, միտված են նաև սոցիալական խնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանմանը»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Նա ընդգծել է, որ  հաճախորդների կեսից ավելին կանայք են, որոնք վստահում են Կամուրջին,  ունենք կին  ձեռներեցներ, որոնք ավելի քան 30 անգամ օգտվել են «Կամուրջ»-ի կողմից տրամադրվող վարկատեսակներից՝ ընդլայնելով և զարգացնելով իրենց գործունեությունը:

Աղայանի խոսքերով, Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը նոր հնարավորություն կտա էլ ավելի հասանելի վարկատեսակներ տրամադրել գործարարներին, մասնավորապես կանանց, աջակցել ձեռներեցության ընդլայնմանը Հայաստանի գյուղական և քաղաքային բնակավայրերում:

«Կամուրջ» ՈւՎԿ-ն Հայաստանում գործող խոշորագույն վարկային կազմակերպություններից մեկն է: Ընկերությունը ստեղծվել է 2012 թ.-ի փետրվարին` «Կամուրջ» ՍՊԸ–ի վերակազմավորման արդյունքում: Վարկային կազմակերպությունը հիմնադրվել է Միկրոբիզնեսի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից՝ որպես շահույթ չհետապնդող ընկերություն:

«Կամուրջ» ՈւՎԿ–ի ակտիվները 2014 թ.–ին կազմել են մոտ 15,7 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 47,9 տոկոսով, պարտավորությունները` մոտ 10 մլրդ դրամ (գրեթե կրկնակի ավելացել են` տարեսկզբի համեմատ), կապիտալը` 5,7 մլրդ դրամ (5 տոկոսի աճ) և վարկային ներդրումները` 13,5 մլրդ դրամ (31,6 տոկոսի աճ)։ Միաժամանակ վարկային կազմակերպության շահույթը 2014 թ.–ին կազմել է 425,2 մլն դրամ ($1 – 478,6 դրամ)։ -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img