Զարգացման հայկական բանկը «Պարզեցված» նոր վարկատեսակ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Զարգացման հայկական բանկը բոլոր նրանց, ովքեր ցանկանում առավել արագ ստանալ անհրաժեշտ գումարը, առաջարկում է նոր «Պարզեցված» չվերականգնվող քարտային վարկային գիծ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, վարկի տրամադրումը հիմնված է հաճախորդի վարկունակության պարզեցված ընթացակարգով գնահատման վրա և այն հաճախորդների համար է, ովքեր ունեն կայուն եկամուտ և դրական վարկային պատմություն:

Բանկը «Պարզեցված» չվերականգնվող քարտային վարկային գիծը տրամադրում է մինչև 7 մլն դրամին համարժեք ԱՄՆ դոլարով կամ եվրոյով, մինչև 7 տարի մարման ժամկետով՝ անշարժ գույքի գրավադրմամբ:

«Վարկի տրամադրման արագության և պահանջվող թղթաբանության սակավության շնորհիվ հաշված օրերի ընթացքում ստանալ վարկը՝ կենցաղային խնդիրները լուծելու համար: Բացի այդ, բանկը նվազեցրել է նաև վարկի համար սահմանված տոկոսադրույքները և վարկի տրամադրման հետ կապված այլ ծախսերը»,– նշել է  Զարգացման բանկի վարկավորման և ներդրումների վարչության ղեկավար Սարգիս Խաչատրյանը։

Նրա խոսքով, բացակայում են նաև  անշարժ գույքի գնահատման և ապահովագրման ծախսերը, ինչպես նաև վարկային հայտի ուսումնասիրման վճարներ չեն պահանջվում:

«Շատերի համար էական կարող է լինել այն, որ վարկը տրամադրվում է երկարաժամկետ, ինչը զգալիորեն թեթևացնում է մարումների բեռը»,- նշել է  նա:

«Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ–ն հիմնվել է 1990 թվականին։ Մինչև 1996 թվականը գործել է «Վերականգնման և զարգացման բանկ» անունով։ 10 տոկոսից ավելի բաժնեմաս ունեն` Ռուբեն Հայրապետյանը` 19,98%, Ռաֆիկ Հայրապետյանը` 19,52%, Գրիգոր Թերմենջյանը` 16,03%։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img