Հայաստանը կարող է մասնակցել իրանական տրանզակցիաների միջազգային սպասարկմանը. Ջրբաշյան

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 21./ԱՌԿԱ/. Հայաստանն Իրանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց հետո կարող է մասնակցել իրանական տրանզակցիաների սպասարկմանը, կարծում է Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ջրբաշյանը։

Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» հուլիսի 14–ին հասել են իրանական ատոմային երկարամյա խնդրի կարգավորմանը։ Բարդագույն բանակցություններն ավարտվել են գործողությունների համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումն ամբողջովին կհանի Իրանի վրայից ՄԱԿ ԱԽ–ի, ԱՄՆ և Եվրամիության` ավելի վաղ սահմանած տնտեսական պատժամիջոցները։

Սակայն, նրա խոսքով` հաշվի առնելով, որ Իրանի բանկային համակարգը մեկուսացված է եղել, այն զարգացել է համակարգին համապատասխան և անհրաժեշտ է հասկանալ, որ իսլամական երկրում բանկային գործը որոշակի յուրահատկություն ունի։

Փորձագետի կարծիքով` դժվարությամբ կարելի է պատկերացնել Իրանում հայկական բանկերի ակտիվ մասնակցությունը, որոնք չեն տիրապետում իսլամական բանկինգի տեխնոլոգիաներին։

«Բայց Հայաստանի մասնակցությունը հաշիվների սպասարկման մեջ, իրանական տրանզակցիաների միջազգային սպասարկման մեջ լիովին հնարավոր է։ Թեև, իհարկե, այդ առումով մենք պետք է հասկանանք այնպիսի ֆինանսական կենտրոնների լուրջ մրցակցության առկայությունը, ինչպիսիք են Դուբայը կամ Ստամբուլը։ Բայց կարծում եմ` հնարավորություններ կան»,– ասաց Ջրբաշյանը «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում։

Նա չի բացառում նաև, որ Հայաստանում կարող է ակտիվանալ իրանական բանկային կապիտալը` որոշ վերապահումներով։ «Ակտիվացումը հնարավոր է, բայց նրանք հիմա չափազանց զբաղված են, թեև նրանք, իհարկե, ակտիվացնում են «Մելլաթ Բանկը» («Մելլաթ» իրանական պետական բանկի 100 տոկոս դուստրը)»։ «Մելլաթը մեկուսացվել է, հիմա այն նոր թղթակցային հաշիվներ է բացելու, սպասարկելու է։ Մյուս հայկական բանկերի համար իրանական բանկային համակարգի հետ ուղղակիորեն համագործակցելու հնարավորություն կա»,– նշեց Ջրբաշյանը։

«Բայց բարդ է խոսել Հայաստանում իրանական բանկային կապիտալի տեսքով ներդրումների մասին, եթե դա չլինի պետական գաղափար, որովհետև Իրանում պետությունը մեծ դեր է խաղում, ավելի մեծ, քան մեզ մոտ ընդունված է համարել»,– ավելացրեց նա։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img