ԿԲ-ի «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրն է մեկնարկում Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հինգշաբթի հայտարարեց «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրի մեկնարկի մասին:

«Իմ ֆինանսների ամիս» լայնածավալ միջոցառումների ծրագիրը մեկնարկում է ապրիլի 1-ից: Ծրագիրը, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, նպատակ ունի հանրության շրջանում լուսաբանել անձնական ֆինանսների կառավարման խնդրի կարևորությունը:

«Հայաստանի քաղաքացիները ֆինանսների կառավարման հարցում բախվում են դժվարությունների: Օրինակ, համաձայն «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները» հետազոտության հարցման արդյունքների` բնակչության գրեթե 45%-ը չի հաշվառում իր եկամուտներն ու ծախսերը, իսկ խնայողություն ունեցողների շուրջ 60%-ը գումարը պահում է տանը», – միջոցառման ընթացքում ասաց ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

Նրա խոսքով` ծրագրի իրականացումն ուղղված է լինելու գիտելիքների և հմտությունների բարելավմանը, օրինակ, ինչպես կատարել արդյունավետ խնայողություններ, ծրագրել եկամուտներն ու ծախսերը, խուսափել պարտքի բեռից, ուր և ում դիմել սեփական շահերի պաշտպանման համար, ինչպես խուսափել ֆինանսական զեղծարարություններից:

Հայաստանի ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումների մանրամասները:

«Մասնակիցները «Ֆինանսական շրջագայության» ընթացքում կայցելեն ֆինանսական տարբեր կառույցներ, կմասնակցեն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի միջհամալսարանական առաջնությանը և տարբեր թեմաներով ֆինանսական բանավեճերի ու սեմինարների», – ասաց Մկրտչյանը:

Նա նշեց, որ ԿԲ-ում, ինչպես նաև Հայաստանի գյուղերում կկազմակերպվեն նաև տարաբնույթ մրցույթներ, ֆինանսական թեմաներով բաց սեմինարներ: Բացի այդ, գրեթե բոլոր մարզերի դպրոցականները «Brain Ring» ֆինանսատնտեսագիտական և այլ խաղերի ընթացքում հնարավորություն կունենան ներկայացնել ֆինանսական գիտելիքները և ձեռքբերումները:

Հայաստանի Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանն իր հերթին գոհունակությամբ նշեց, որ հետաքրքրությունը «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի նկատմամբ տարեցտարի աճում է. ընդ որում` ծրագիրը միջազգային բնույթ է կրում:

«Ծրագրի շրջանակում լայնածավալ միջոցառումները նպատակ ունեն հանրության ուշադրությունը գրավել անձնական ֆինանսների կառավարման խնդրի վրա և բարձրացնել այդ հարցի շուրջ տեղեկացվածության մակարդակը: Ծրագիրը կոչված է ձևավորել մեր բնակչության շրջանում ֆինանսական ծառայություններից ճիշտ օգտվելու մշակույթ», – ասաց Ճզմաչյանը:

Նրա խոսքով` խնայողությունները ստեղծում են անվտանգության և ապահովվածության զգացում, ուստի` կարևոր է այն, որ ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառումները հասանելի լինեն բնակչության հենց այն շերտերին, որոնք լավ չեն տեղեկացված բանկերի ծառայությունների և արտադրանքների հարցում։

«Ծրագիրը կրում է ոչ այդքան տեսական, որքան կիրառական բնույթ: Միջոցառումները նվիրված կլինեն չորս հիմնական թեմաների` ֆինանսները երեխաների համար, պարտքի կառավարում, ապահովագրություն, խնայողություններ: Հայաստանի բանկերը հանրությանը կներկայացնեն իրենց հատուկ առաջարկները, խորհուրդները` միջոցների ճիշտ խնայման և կառավարման վերաբերյալ», – ասաց Ճզմաչյանը:

Նա հույս է հայտնել, որ ծրագրի իրականացումը թույլ կտա բարձրացնել Հայաստանի քաղաքացիների ֆինանսական տեղեկացվածության մակարդակը, առաջին հերթին նրանց, ովքեր նոր են մտնում ակտիվ կյանք:

«Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը կավարտվի ապրիլի 30-ին: Այն իրականացնում են Հայաստանի Կենտրոնական բանկը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Հայաստանի ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի միությունը, Ապահովագրական շուկայի մասնակիցների միությունը, Երևանի Քաղաքապետարանը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսան, «Հայաստանի պատանեկան նվաճումները» ԲԲԸ–ն, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը, Գերմանական խնայբանկերի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը, մի շարք առևտրային բանկեր, Հայաստանի վարկային կազմակերպություններ և ապահովագրական ընկերություններ: -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img